Ermenihaber. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հարցազրույց է տվել գերմանական «Bild am Sonntag» լրատվական կայքին, որտեղ անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը և ՆԱՏՕ-ի դաշինքի անդամ երկրների ռազմական ծախսերին։
Ռյուտեն նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքների վրա ու դա կանխելու համար անհրաժեշտ է ավելի շատ գումար և ավելի շատ զենք ու զինամթերք տրամադրել դաշինքի անդամ երկրներին։
«ԱՄՆ-ից մինչև Թուրքիա՝ ողջ ՆԱՏՕ-ի տարածքներում մեզ անհրաժեշտ է հավելյալ հոսքագծեր, լրացուցիչ հերթափոխեր, ավելի շատ զինամթերք, ավելի շատ «Leopard 2» տանկեր ու «F-35» կործանիչներ։ Այդ ժամանակ մեզ վրա հարձակվելու համարձակություն չի ունենա»,- հայտարարել է Ռյուտեն։
Ի հավելում վերոնշյալի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ առաջիկա ամիսներին կքննարկվի մի շարք եվրոպական երկրներում ռազմական ծախսերի ավելացման հարցը։
Կարդացեք նաև
«Շատ բաց և հստակ խոսեմ։ Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Սա է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը»։
Լուսանկարը՝ ՆԱՏՕ-ի կայքից