Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում ահաբեկչություն նախապատրաստող խմբավորում են չեզոքացրել. պնդում են իրավապահները

Փետրվար 03,2025 15:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն». Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը և Ներքին գործերի նախարարությունը համատեղ հայտարարությամբ տեղեկացնում են Գուսարի շրջանում ծայրահեղական խմբավորման չեզոքացման մասին։

Հաղորդվում է, որ խմբավորման 8 անդամ սպանվել է զինված դիմադրության ընթացքում, 6 անձ էլ ձերբակալվել է, հատուկ գործողությունների ընթացքում վիրավորվել է մեկ ուժային։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ խմբավորումը, որի անդամները Ադրբեջանի քաղաքացիներ են, ահաբեկչություն է նախապատրաստել և այդ նպատակով Խիլ, Ջիբիր և Յասաբ գյուղերի շրջակայքում գտնվող անտառներում ստորգետնյա ապաստարաններ են ստեղծել՝ զենք-զինամթերքով հագեցած։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728