Լրահոս
Օրվա լրահոսը

Իրազեկում անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների համար

Փետրվար 03,2025 14:32

«Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը  և կարգը հաստատելու մասին» Կառավարության թիվ 1990-Լ որոշման համաձայն՝ միջոցառումն ուժի մեջ մտնելուց հետո 5-րդ աշխատանքային օրվանից սկսած՝ ս/թ փետրվարի 7-ից, յուրաքանչյուր օր համապատասխան համակարգի միջոցով Միասնական սոցիալական ծառայության կողմից ձևավորվում է շահառուների ցուցակ, որն ուղարկվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։

Ծառայությունը շահառուների ցուցակը ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, վարկավորողի կողմից ներկայացված հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման ընթացքում շահառուի (պարտապանի) աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից (քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ստացված եկամտից) բռնագանձվող գումարի չափ է սահմանում 20%, եթե օրենքով կամ կատարման ենթակա ակտով բռնագանձման առավել նվազ չափ սահմանված չէ։

Որոշմամբ սահմանված բռնագանձման նոր չափը՝ 20%-ը, միջոցառման շահառուների նկատմամբ կկիրառվի Միասնական սոցիալական  ծառայության կողմից կազմված ցուցակը ստանալուն հաջորդող ամսվա 1-ից և կգործի 24 ամիս ժամկետով։ 

Տեղեկացնում ենք նաև, որ Միասնական սոցիալական  ծառայության կողմից ձևավորող ցուցակում ընդգրկվելու համար անձը՝

  • պետք է 2025թ փետրվարի 1-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը միայն մեկ անգամ  ներկայացնի դիմում կա՛մ առցանց եղանակով՝ e-social.am կայքէջի միջոցով, կա՛մ Միասնական սոցիալական  ծառայության ցանկացած տարածքային ստորաբաժանում այցելելով,
  • 2025 թվականի փետրվարի 1-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված առևտրային բանկ(եր)ում կամ վարկային կազմակերպություն(ներ)ում վարկառուի որևէ վարկ դասակարգվել է որպես անհուսալի է (առնվազն 3 տարի վարկային ակտիվը դասակարգած է անհուսալի դասով), և որի կամ որոնց մայր գումարը կամ գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ չի գերազանցում 1,000,000 դրամը (համարժեք արտարժույթը),
  • սույն միջոցառման շահառու դառնալու համար դիմում ներկայացնելու օրվա դրությամբ հանդիսանում է գրանցված աշխատող՝ ըստ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728