Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարիբ Բաբայանի վերաբերյալ գործով իշխանություններն ուզում են ցույց տալ, որ ադրբեջանցիները Հայաստանում կարող են ազատ գոյատեւել»

Փետրվար 03,2025 13:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախցի Ղարիբ Բաբայանի (լուսանկարում) նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելով՝ իշխանություններն ուզում են ցույց տալ, որ ադրբեջանցիները Հայաստանում կարող են ազատ գոյատեւել։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Նա նշեց, որ Ալիեւի պահանջներից մեկն այն է, որ «ադրբեջանցիների վերադարձի» հետ կապված պետք է նաեւ անվտանգության երաշխիքներ ապահովի Հայաստան պետությունը։

«Ադրբեջանցիների վերադարձի հետ կապված պահանջ կա դրված, եւ դա շատ ավելի լուրջ պահանջ է։ Շատերն ասում են՝ ո՞նց եք պատկերացնում, ադրբեջանցիները ոնց կարող են վերադառնալ այստեղ։ Լավ էլ կվերադառնան, եթե այս իշխանությունները դառնան երաշխավոր։ Ում դուրը չի գալիս այն, որ ադրբեջանցիներն այստեղ իրենց լկտիաբար են պահում, իշխանությունները նրանց են պատժելու։ Այսինքն՝ սրանով ՀՀ իշխանություններն ասում են՝ պետք չէ, որ դուք գաք այստեղ ադրբեջանցիների անվտանգությունը երաշխավորեք, մենք ինքներս կերաշխավորենք ադրբեջանցիների անվտանգությունը։ Այս ամենը բխում է նրանից, որ մի մեծ աղետ գործեց այս իշխանությունը, երբ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Դրանից բխեց մի հետեւանք, որի արդյունքները մենք դեռ քաղելու ենք, այն է, որ Հայաստանը հեշտությամբ միջազգային ատյաններում դիտարկվելու է որպես ագրեսոր պետություն»,- ասաց Ռուստամյանը։

Արմեն Ռուստամյանը հավելեց, որ Ղարիբ Բաբայանի նկատմամբ գործ հարուցելն այս իշխանությունների հերթական դրսեւորումն է, ուզում են դրանով սիրաշահել ադրբեջանական կողմին։ «Լսել եք այնտեղից, որ ասում են՝ Հայաստանը ֆաշիստական պետություն է, եթե Հայաստանի իշխանությունները դրա դեմը չառնեն, մենք կառնենք։ Այս հայտարարություններին ամբողջությամբ համահունչ է այն, ինչ տեղի ունեցավ այս գործի հետ կապված։ Այսինքն՝ ուզում են ասել՝ կարող է կան որոշակի ֆաշիստներ, բայց դա մենք չենք, իշխանությունը դրա հետ կապ չունի։ Ուզում են արդարանալ եւ հերթական անգամ ցույց տալ, որ իրենք ամբողջությամբ կատարում են Ադրբեջանից եկած հրահանգները»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728