Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ի պատվաստումային օրացույցում ներառվել է ջրծաղիկի դեմ պատվաստանյութը. Զարուհի Գրիգորյան

Փետրվար 03,2025 13:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ինչպես աշխարհի մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանում ջրծաղիկը հանրային առողջապահական հիմնախնդիր է, վարակելիության ցուցանիշը ընկալունակ բնակչության շրջանում ավելին է, քան 90%-ը: Վերջին 15 տարվա ընթացքում ջրծաղիկի տարեկան հիվանդացությունը միջինում կազմել է 15000 եւ տատանվել է, պարբերականությամբ կրկնվել, աճել է»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը:

Զարուհի Գրիգորյան

Նրա խոսքով, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Հայաստանի պատվաստումային օրացույցում ներառել ջրծաղիկի դեմ պատվաստանյութը եւ եւս մեկ վարակիչ հիվանդություն դարձնել կառավարելի:

Սվետլանա Գրիգորյան

«Ջրծաղիկի դեմ պատվաստանյութը բավականին անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութ է: Դեռեւս 1970-80-ական թվականներին այն սկսեց լիցենզավորվել ու շատ երկրներում կիրառվել: Նման երկրներից են Ճապոնիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, եվրոպական տարածաշրջանի այլ երկրներ: Կիրառելով պատվաստանյութը՝ նրանք կարողացել են կառավարել այնպիսի հիվանդություն, ինչպիսին ջրծաղիկն է: Ջրծաղիկի դեմ պատվաստանյութի կիրառման ցուցումները նույնն են, ինչպես ցանկացած պատվաստանյութի դեպքում, այսինքն` այն կարող է կիրառվել, եթե մարդը չունի որեւէ սուր հիվանդություն տվյալ պահին կամ խրոնիկ հիվանդության սրացում, հիմնականում հակացուցված է իմունային անբավարարություն ունեցող անձանց համար»,-հավելեց Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման եւ կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը:

Հավելեց, որ պատվաստումից հետո կարող են լինել ջերմության կարճատեւ բարձրացում, ներարկումային տեղի ցավ, ընդհանուր թուլություն, անհանգստություն, որոնք կարճատեւ են եւ առանց որոշակի բուժման կարող են անցնել:

Մանրամասն՝ տեսանյութում.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728