Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում մահափորձ է իրականացվել «Արբատ» կամավորական գումարտակի հայազգի հրամանատարի հանդեպ

Փետրվար 03,2025 13:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մոսկվայում մահափորձ է իրականացվել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հայազգի հրամանատարի հանդեպ: 46-ամյա Արմեն Սարգսյանը՝ նույն ինքը՝ Արմեն Գորլովսկին, որը գլխավորել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիան և Ուկրաինայի հակամարտությանը մասնակցող «Արբատ» կամավորական գումարտակը, ծանր վիրավորվել է Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ալ առագաստներ» բնակելի համալիրի վերելակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է հայտնում է ՏԱՍՍ-ը։

Սարգսյանը ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում է, նրա կյանքի համար պայքարում են բժիշկները:

Ըստ ՌԴ օպերատիվ ծառայությունների՝ Արմեն Սարգսյանի դեմ մահափորձը պատվիրված էր և մանրակրկիտ ծրագրված: Պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս չորսը վիրավորվել են։

Ծանր վիճակում հոսպիտալացվել է նաև Սարգսյանի թիկնապահը՝ 49-ամյա Օլեգը Կասպերովիչը:

Արմեն Սարգսյանը պատանեկության տարիներից ապրել է Գորլովկայում։ 2022 թվականի սեպտեմբերին նա հայտարարել է Դոնբասի «Wild» դիվիզիոնի կազմում հայկական գումարտակ ստեղծելու մասին։ 2023 թվականի ամռանը գումարտակը ներառվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կազմում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728