Լրահոս
Օրվա լրահոսը

Պոպուլիզմից Փաշինյանի թիմը թող չխոսի, իրենց արտաամուսնական փոդքասթով իրենց շոուները թող կազմակերպեն. Թեւանյան

Փետրվար 03,2025 12:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Նիկոլ Փաշինյանը գործարքի է գնացել Էրդողանի հետ ու իրականացնում է թուրքական նախապայմանները. առաջինը՝ Արցախը Ադրբեջանին հանձնելն էր, հիմա անցել է ցեղասպանության ժխտման քաղաքականությանը: Ցավոք սրտի, կա նաեւ երրորդ նախապայման. Նիկոլ Փաշինյանը իրագործում է Հայաստանը Արեւմտյան Ադրբեջանի վերածելու քաղաքականությունը»,-այսօր Մաշտոցի պուրակում տրանսպորտի սակագների դեմ բոյկոտի թեմայով ասուլիսի ժամանակ մի փոքր շեղվելով թեմայից՝ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը:

Նա հայտնեց, որ փետրվարի 1-ից իրականացնում են բոյկոտի քարոզը, ներգրավված են այդ գործընթացում եւ արձանագրել են, որ մարդիկ հիմնականում միանում են այդ բոյկոտին. «Մենք համոզված ենք՝ եթե քաղաքացիները որոշեն, որ չեն համակերպվելու այդ թանկացման հետ, ապա թանկացումները կչեղարկվեն»:

Ըստ Թեւանյանի իրենց հարցումների համաձայն այս իշխանություններն ունեն 8-10 տոկոս աջակիցներ ու այդ 8-10 տոկոսի մեջ կարող են լինել մարդիկ, որոնք ասում են՝ ուզում են վճարել 150 դրամ. «Բայց ճնշող մեծամասնությունը բոյկոտում է: Սա միայն մեկ ուժի կամ առանձին հոսանքների խնդիր չէ: Եթե քաղաքացիները միասնական որոշում կայացնեն ու բոյկոտեն, կունենանք այն արդյունքը, որին ձգտում ենք»:

Անդրադառնալով Տիգրան Ավինյանի այսօրվա հայտարարությանը, թե «Տարատեսակ քաղաքական շոուները պետք է ունենան իրենց վերջնակետը հասարակական տրանսպորտում, եւ այդտեղ էլ մենք պետք է որոշակի գործուն ջանքեր գործադրենք»՝ Թեւանյանն ասաց. «Պոպուլիզմից Նիկոլ Փաշինյանի թիմը թող չխոսի, իրենց արտաամուսնական փոդքասթով իրենց շոուները թող կազմակերպեն: Երբ գնում են ծնունդը ամերիկյան տարածքում նշելու, թող հիշեն նախկինում՝ ինչով են զբաղված եղել… «Քաղաքացիական պայմանագիր» կոչվածը թող շոուներից չխոսի: Իսկ երբ ասում են 100 դրամին վերադարձ չի լինելու, հիշում եք, թե ինչ կրկեսային ներկայացում տեսանք, երբ հայտարարում էին՝ 150 դրամ հնարավոր չէ: Մեկ օր հետո ճնշումներից վախենալով՝ վերադարձան 150 դրամին: Հիմա, երբ մեր քաղաքացիները նույն ճնշումը շարունակեն, սրանք ստիպված են լինելու վերանայել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728