Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնհայտ է, որ հայտնի տեսանյութը հրապարակած Ղարիբ Բաբայանի գործողություններում որևէ հանցակազմ չկա. Դանիել Իոաննիսյան

Փետրվար 03,2025 12:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ակնհայտ է, որ հայտնի տեսանյութը հրապարակած Ղարիբ Բաբայանի գործողություններում որևէ հանցակազմ չկա։

Առավելևս, անընդունելի է Քննչական կոմիտեի կողմից տեսանյութն ուղեկցող քննադատական խոսքը որակել որպես «ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն» ուղղված գործողություն։

Նույն հաջողությամբ ամեն երկրորդ ընդդիմադիր սուր խոսք կարող են ատելության խոսք որակեն և քրեական հետապնդում իրականացնեն (ու հեղինակին փորձեն ազատությունից զրկեն)։
Սա խայտառակություն է, որը պետք է արժանանա հանրային խիստ հակազդեցության։

Հ.Գ. Մեղմ ասած, չեմ արդարացնում այդ տեսանյութը տարածելը։ Բայց դրա տարածման հետ շատերի անհամաձայնությունը չպիտի հանգեցնի մարդուն դատելուն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728