«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանն այսօր վաղ առավոտից շարունակեց 150 դրամ ուղեվարձը բոյկոտելու ու չվճարելու իրազեկումը:
«Բոլորիդ կոչ ենք անում չվճարել թանկ ուղեւորափոխադրման համար: Բոլորիդ իրավունքն է պայքարել, որ թանկ ուղեւորափոխադրման որոշումը վերանայվի: Բոլոր ոլորտներում էլ թանկացումներ կան, մենք տեղյակ ենք դրա մասին, բայց այստեղից պետք է սկսել»,- ասաց Թեւանյանը՝ այդ կերպ պատասխանելով նաեւ մի տարեց տղամարդու դիտարկումներին, թե ամեն ինչն է թանկացել:
Նա քաղաքացիներին հիշեցրեց, որ 17.000 քաղաքացիների ստորագրություն են հավաքել, ունեն նախագիծ, որի համաձայն չպետք է ուղեվարձը լինել 100 դրամից թանկ. «Քանի դեռ այդ նախագիծը չի ներկայացվել ավագանու նիստին, իրավունք չունեին թանկացնել»:
Նրա խոսքով, 150 դրամ վճարողները ավելի են ծանրացնում այն քաղաքացիների վիճակը, որոնք չեն կարողանում վճարել. «Սա քաղաքացիական համերաշխության, սոցիալական ակցիա է: Մենք՝ բողոքելով այս թանկացման դեմ, հնարավորություն ենք տալիս մեր համաքաղաքացիներին թեթեւացնել իրենց սոցիալական բեռը»:
Կարդացեք նաև
Թեւանյանը նկատեց, որ քաղաքային իշխանությունները պնդում են, որ եթե ուղեվարձը 150 դրամ չլինի, աշխարհը փուլ կգա. «Ոնց որ Նիկոլ Փաշինյանը ասենք, ինչ լինում է՝ ասում է՝ չհանձնեմ, պատերազմ կլինի»:
Նա նաեւ նկատեց, որ քաղաքային իշխանությունը պետք է ամաչի, որ առանց հիմնավորման մտել է քաղաքացու գրպանը, այլ ոչ թե 150 դրամ չվճարող քաղաքացին:
«Իշխանությունները սադրանքների գնացին ու այդպիսի քաշքշուկ հրահրեցին, որովհետեւ բովանդակային դաշտում ասելիք չունեին: Եթե քաղաքացիները ասում են՝ հնարավոր չի, որ հասնենք հաջողության, հնարավոր է, եթե միասնական լինենք»,- ասաց Թեւանյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ավագանու վերջին արտահերթ նիստում քաշքշուկին ականատես լինելով՝ քաղաքացիները չեն հավատում, որ ինչ-որ բան կփոխվի:
Արդեն երևում է․ որ քաղաքապետարանից վարորդներին հանձնարարություն է տրված այս փուլում ոչ մի դեպքում կանխիկ 100 դրամ չվերցնել, բայց չվճարելու դեպքում իրենց լոյալ պահել (նիկոլահպատակ վարորդներից ոմանք փող դնելու դեպքում լաչառություններ են անում, ավտոբուսը կանգնեցնում ու չեն քշում, իսկ սարքով կտրոն չանցկացնելու դեպքում իրենց հանգիստ են պահում)։ Սրանից հետևում է, որ քաղաքապետարանը պլան Բ է մշակել՝ նա վարորդներին ցուցում է տվել ձայն չհանել ուղևորների չվճարելու դեպքում, բայց աղմկել 100 դրամ մուծելու ժամանակ, որպեսզի որոշ ժամանակ անց սկսի ավտոբուսները գծերից հանել իբր անպարտաճանաչ չվճարողների պատճառով և Վճարողներին ու Չվճարողներին իրար դեմ հանի։ Սա նիկոլի ոճն է՝ հասարակությանը պառակտում է և իրար դեմ է հանում, որպեսզի ինքն իր աթոռին կպած մնա։
Առաջարկում եմ, որ կազմակերպիչները քննարկեն՝ ավելի ճիշտ չի լինի՞, եթե ուղևորները մասսայական 100 դրամ մուծեն և համառությամբ գումարը հետ չվերցնեն, քան թե անվճար երթևեկեն, որպեսզի քաղաքապետարանը չկարողանա իր պլան Բ-ն աշխատացնել և ուղևվարձը պահպանվի 100 դրամ։