Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի վիճակի չենք վճարել, ինձ թոշա՞կ է ավելացրել, որ ամեն օր տոկոս ու հարկեր է բարձրացնում, բոլ եղավ էլի ջեբներս մտնեն»․ քաղաքացիները դժգոհում են

Փետրվար 03,2025 11:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանում հասարակական տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը շարունակվում է։ Այսօր վաղ առավոտվանից բոյկոտի գործողություններ են իրականացնում Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամներն ու քաղաքացիները։

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանն ասաց, որ ուսանողներն էլ են միացել բոյկոտի գործողություններին։ «Փաստորեն ուսանողությունն է մեզ ասում՝ դուք եկեք, միացեք մեզ։ Բոյկոտը շարունակվում է, ժողովուրդ ջան, երթեւեկեք անվճար, շնորհակալություն հայտնեք վարորդներին եւ իջեք»,- ասաց Գեւորգ Ստեփանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ի վիճակի չենք վճարել, ինձ թոշա՞կ է ավելացրել, որ ամեն օր տոկոս ու հարկեր է բարձրացնում, բոլ եղավ էլի ջեբներս մտնեն, էս ժողովուրդը որտեղի՞ց տա»,- դժգոհեց քաղաքացիներից մեկը։

Ավագանու ընդդիմադիր անդամները կոչ են անում քաղաքացիներին ավտոբուսներով երթեւեկել անվճար, իսկ մետրոպոլիտենից մի քանի օր չօգտվել։ Նրանց կարծիքով՝ եթե ժողովուրդը միահամուռ բոյկոտեն, իշխանությունները կչեղարկեն տրանսպորտի սակագնի թանկացման որոշումը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728