«Միասնական տոմսային համակարգին անցումը բարդ ճանապարհ էր, եւ ուրախ եմ, որ մենք ընդհանուր մեկ էջի վրա ենք եւ հասկանում ենք, թե ինչ է տեղի ունենում եւ ինչի համար է տեղի ունենում այս ամենը»,-Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով երեւանցիներին:
«Շնորհակալություն եմ հայտնում վարորդներին, որովհետեւ գիտեմ, որ վերջին մեկ-երկու օրերին որոշ դեպքերում իրենց նյարդերը լարվել են: Ուզում եմ վարորդներին շնորհակալություն հայտնել իրենց համբերատարության համար… Տարբեր քաղաքական ուժեր իրենց նպատակներն ունեն, եւ իմ գնահատմամբ՝ հիմնական նպատակը ոչ թե գնի խնդիրն է, այլ ընդհանուր փորձ էր կատարվում համակարգը տանել կոլապսի, որը բացարձակապես ձախողվեց, որովհետեւ վերադարձը միասնական տոմսային համակարգից դեպի հարյուր դրամների համակարգ, ուղղակի անհնար էր: 100 դրամների համակարգում մենք տեսել ենք մոտ 30 տարի աշխատող տրանսպորտ եւ տեսել ենք այդ տրանսպորտի որակը»,-նշեց Տիգրան Ավինյանը:
«Տարատեսակ քաղաքական շոուները պետք է ունենան իրենց վերջնակետը հասարակական տրանսպորտում, եւ այդտեղ էլ մենք պետք է որոշակի գործուն ջանքեր գործադրենք: Վարորդների աշխատանքը ծանր է, ու մի հատ էլ կողքից նման շոու է տեղի ունենում, դրա վերջն էլ պետք է տանք՝ շատ ավելի հանգիստ, զսպված, մեր քաղաքական ընդդիմախոսների հետ հարգանքով, բացատրելով եւ հասկացնելով»,-հավելեց նա:
Մանրամասն տեսանյութում.
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ