Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-ն ՆԳՆ բարեփոխումների հարցում առանցքային գործընկերներից է». Արփինե Սարգսյանը և դեսպան Պիրունչիկը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը

Փետրվար 03,2025 10:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 30-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին:

Ողջունելով դեսպանին՝ նախարարը կարևորել է Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը ոչ միայն երկկողմ, այլև ԵՄ շրջանակում՝ ընդգծելով գործընկերության արդյունքում գրանցված դրական արդյունքները:

Սարգսյանն ընդգծել է, որ ԵՄ-ն ՆԳ նախարարության բարեփոխումների հարցում առանցքային գործընկերներից է:

Պետր Պիրունչիկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Արփինե Սարգսյանին շնորհավորել է նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Դեսպանը բարձր է գնահատել ՆԳ նախարարությունում ընթացող տպավորիչ բարեփոխումները՝ մասնավորապես ընդգծելով Ոստիկանության ոլորտի բարեփոխումներն ու ՆԳ նախարարության ձևավորման և կայացման գործընթացը։

Քննարկվել են տարբեր ուղղություններով փորձի փոխանակման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել նաև վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և թվայնացման գործընթացին։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցությունը՝ նպաստելով երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728