Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգրագետների կառավարած քաղաքը չի կարող չձախողել». ավագանու անդամ

Փետրվար 03,2025 10:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հարկ եմ վճարում, եղբայր, հարկատուներից մեկն եմ: 5 տոկոսից դառել է 10 տոկոս, բա էդքան տալիս եմ, էդքան զինվորի փող եմ տալիս, ո՞ւր է զինվորի պրոտեզը: Սրանց նմաններն են, էլի, մի հատ հլը հարց տուր՝ դու Նիկո՞լ ես, հերիք է: Նիկոլ են պաշտում: Սրանք Աստծուն թողել, Նիկոլ են պաշտում»,- տրանսպորտում այսօր այսպես արձագանքեց ուղեվարձերի թանկացումից դժգոհ մի քաղաքացի, որը դժգոհ է ոչ միայն տրանսպորտի, այլ հարկերի թանկացումից:

Թանկացումներին կողմ արտահայտվող մի քաղաքացի շտապեց դժգոհներին բաժանել քոչարյանականների:

«Հերիք է, Քոչարյան-մոչարյան, զոմբի եք դառել, հերիք է՝ պրծեք: Էս նորմալ ազգն էս ինչ է դառել: Ձեր հեռախոսներից դուրս եկեք, ձեր ուղեղներն աշխատեցրեք: Էս ազգը, երբ պիտի հասկանա, որ անդաստիարակի տղեն է կառավարում, իր հերն է, չէ՞ ասել համբալ: 2000 օփելի վարորդ կա, միասնական դուրս չեկան, որ հորը տրորեին»,- արձագանքեց մի տղամարդ:

Քաղաքացիներից եղան դիտարկումներ, որ քաղաքային իշխանությունները չունեն այդքան գրագիտություն հաշվարկեն՝ ի վերջո ինչքան կկազմի տրանսպորտի ինքնարժեքը:

Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն էլ արձագանքեց, որ ամեն նոր խոսույթում տարբեր գներ են ասվում. «Անգրագետների կառավարած քաղաքը չի կարող չձախողել»:

-Իսկ ով կա գրագետ, որ գա ավելի լավ է կառավարելու,- հետաքրքրվեց մի ուղեւոր:

Ավագանու անդամը վստահեցրեց, որ նորմալ, գրագետ շատերը կան ու եթե ընդունեն աշխատանքի, ամեն ինչ տեղը կընկնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728