Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն այսօր վաղ առավոտից կրկին հանրային տրանսպորտում սկսել են սակագների թանկացման դեմ բոյկոտի իրազեկումը:
«Ձեզ մանիպուլացնում են, ասում` առանց թանկացման տրանսպորտը չի կարող գործել: Դա սուտ է, արդեն ունենք ապացույց: Դեռ մեկ շաբաթ առաջ Ավինյանն ասում էր՝ մեկ ուղեւորման համար մինիմալ գինը 300 դրամ է, պարզվեց՝ 300-ից գնաց 150, հիմա մի քիչ էլ աշխատենք, կգնա 100: Ամեն ինչ թանկացնում են: Մի ամաչեք չվճարելուց»,- իրազեկեց ավագանու անդամը:
«Մենք դեմ ենք, դեմ, սոված մեռնում ենք: Մեղք ենք, էս ինչ վիճակ է: Տատին ո՞նց տա 150 դրամ, փող ունի՞, որ տա: Բա Տիգրանի ջեբը ո՞վ փող դնի, հոր ջեբը: Ես գյուղացի եմ, համբալներ, համբալը հերդ ու մերդ է: Օփել քշողը, դու ի՞նչ ես քշում, մեր քրտինքով ավտո ես առել: Ամբողջ կյանքը աշխատեցինք, մի հատ ավտո չկարողացանք առնել, հազիվ ուտելիքին ենք հասցնում»,- տրանսպորտում բորբոքվեց մի տարեց կին:
Այլ ուղեւորներ էլ էին դժգոհում թանկացումներից.
Կարդացեք նաև
«Քուր ջան, 150 դրամ դու էսօր առե՞լ ես, որ տրանսպորտը սարքել են 150 դրամ: Բա՞ մետրոն: Էն ուսանողներն ինչ ասեն, թանկացումը մի կողմից, ժամերով էլ սպասում են, որ մի ազատ ավտոբուս գա, բարձրանան, հասնեն դասի»:
Ամեն ինչ կախված կլինի տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարողների կազմակերպչական հմտություններից, նրանց կատարած ճիշտ վերլուծություններից, հետևողականությունից և համառությունից։ Արդեն երևում է․ որ քաղաքապետարանից վարորդներին հանձնարարություն է տրված այս փուլում ոչ մի դեպքում կանխիկ 100 դրամ չվերցնել, բայց չվճարելու դեպքում իրենց լոյալ պահել (նիկոլահպատակ վարորդներից ոմանք փող դնելու դեպքում լաչառություններ են անում, ավտոբուսը կանգնեցնում ու չեն քշում, իսկ սարքով կտրոն չանցկացնելու դեպքում իրենց հանգիստ են պահում)։ Սրանից հետևում է, որ քաղաքապետարանը պլան Բ է մշակել՝ նա վարորդներին ցուցում է տվել ձայն չհանել ուղևորների չվճարելու դեպքում, բայց աղմկել 100 դրամ մուծելու ժամանակ, որպեսզի որոշ ժամանակ անց սկսի ավտոբուսները գծերից հանել իբր անպարտաճանաչ չվճարողների պատճառով և Վճարողներին ու Չվճարողներին իրար դեմ հանի։ Սա նիկոլի ոճն է՝ հասարակությանը պառակտում է և իրար դեմ է հանում, որպեսզի ինքն իր աթոռին կպած մնա։
Այստեղից հետևում է, որ ավելի ճիշտ կլինի ուղևորները մասսայական 100 դրամ մուծեն և գումարը հետ չվերցնեն, քան թե անվճար երթևեկեն, որպեսզի հասարակ մարդկանց համբալ անվանողները հասկանան, որ ժողովրդի ասածով է լինելու, այսինքն վճարվելու է ընդամենը 100 դրամ։