Լրահոս
Օրվա լրահոսը

Barerar.am հարթակի նախաձեռնությանը միանում են հանրահայտ մարդիկ

Փետրվար 03,2025 10:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հարություն Մովսիսյան, Իվետա Մուկուչյան, Սոնա Ռուբենյան, Գարիկ Պապոյան, Լուիզա Ղամբարյան, Միքայել Պողոսյան. այս և տասնյակ այլ հայտնի արտիստների մեկ գաղափարի շուրջ է համախմբել Barerar.am հարթակը:

Նրանց միավորել է մեր կողքին ապրող կարիքավոր անձանց օգնելու ցանկությունը, որոնց վերջիններս ծանոթանում են Barerar.am կայքում և հավելվածում ներկայացվող պատմությունների միջոցով: Նրանք այս ամիսների ընթացքում կամավոր կանգնեցին տվյալ ընտանիքների կողքին և իրենց օրինակով ոգեշնչեցին մարդկանց դառնալ էլ ավելի ուշադիր, բարի և կարեկից իրենց կողքին ապրող սոցիալապես անապահով ընտանիքների հանդեպ։

Բացի հայտնի և սիրված անձանցից, հարթակը շատ կարճ ժամանակահատվածում լայն տարածում է գտել և վստահություն է ձեռք բերել նաև քաղաքացիների կողմից։ Barerar.am-ի գաղափարի շուրջ համախմբվել են հազարավոր կարեկից մարդիկ՝ օգնության ձեռք մեկնելով այս կամ այն ընտանիքին։

Ի դեպ, Barerar.am կայքը և հավելվածը չեն հետապնդում որևէ ֆինանսական շահ և չեն գանձում միջնորդավճար:

Բարերար դառնալու հերթը ձերն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728