Ռուսական լրատվամիջոցներում հակասական տեղեկություններ են տարածվում «Կրասնոդարի» կիսապաշտպան եւ ավագ, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Էդուարդ Սպերցյանի ֆուտբոլային հետագա ճակատագրի մասին:
Մարզական լրագրող Իվան Կարպովը իր տելեգրամյան ալիքում, մասնավորապես, գրել է, որ իր աղբյուրների համաձայն հայ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել անգլիական «Լիդս Յունայթեդ», եւ որ Սպերցյանով անձնապես հետաքրքրված է գլխավոր մարզիչ Դանիել Ֆարկեն, որը քաջածանոթ է Սպերցյանի խաղին, երբ 2022 թվականի սկզբին կարճ ժամանակով գլխավորում էր «Կրասնոդարը»: Լրագրողը նաեւ նշում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 20 մլն եվրո է:
Սակայն Ռուսաստանի այլ լրատվամիջոցներ հերքում են այս տեղեկությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ