Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի խոսույթը բառ-բառ կրկնող ՀՀ իշխանությունը հերթով-կարգով կատարում է Ալիեւի պահանջները՝ միգուցե հույս ունենալով, որ դա կօգնի երկարաձգել իշխանությունը․ Տաթևիկ Հայրապետյան

Փետրվար 02,2025 12:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Ատելության, պետական մակարդակով էթնիկ հային դեհումանիզացիայի ենթարկելու քաղաքականության հետ ես առնչվում եմ ամեն օր։ Ասել, որ դա վտանգավոր խոսույթ է, նշանակում է՝ ոչինչ չասել։ Քսենոֆոբիայի այդ քաղաքականությունը ոչ միայն Ռամիլ Սաֆարովներ բերեց ասպարեզ, այլեւ հանգեցրեց 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի ընդդեմ Արցախի, դրան հաջորդեց բլոկադան, հայերի էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը Արցախում։ Ես դեռ չեմ խոսում պատերազմական հանցագործությունների, հայ կին զինծառայողի անդամահատման եւ այլ դաժան ու ողբերգական իրողությունների մասին։ Մարդկության դեմ մեծագույն հանցագործությունը՝ Ցեղասպանությունը, տեղի է ունենում էթնիկ խմբի վերաբերյալ պետական մակարդակով տարածվող ատելության քարոզի միջոցով, որը հանգեցնում է տվյալ էթնիկ խմբի դեհումանիզացիային ու «հեշտացնում» նրա զանգվածային ոչնչացումը։

Ասածս այն է, որ Ադրբեջանում պետական մակարդակով տարածվող ատելությունը ամեն կերպ կոծկող, Ադրբեջանի մասին կեղծ իմիջ ստեղծող, Ալիեւի խոսույթը բառ-բառ կրկնող ՀՀ իշխանությունը հերթով-կարգով կատարում է Ալիեւի պահանջները՝ միգուցե հույս ունենալով, որ դա կօգնի երկարաձգել իշխանությունը եւ պահպանել սեփական ֆիզիկական գոյությունը Ադրբեջանի կողմից։ Եկել եմ ասելու, որ չի օգնի, քանի որ դուք Ալիեւին լավ չեք ճանաչում, ուստի ձեզ այդքան մի կոտորեք…

Դուք նաեւ մեր հանրությանն ենք մի քիչ շատ թերագնահատում, մտածում եք նենց եք խեղճացրել ձեր «խեղճիզմով», որ խելոք կհանձնվեն, այդտեղ էլ եք սխալ հաշվարկ արել։

Մի լուսավոր օր դուք այլեւս չեք լինի իշխանության ու եթե ամեն ինչ ճիշտ գնա, կենթարկվեք պատասխանատվության արդար դատական համակարգում, որպեսզի մի օր մենք իմանանք՝ ինչի գնացիք կոլաբորացիոնիզմի, հային դեհումանիզացնող բռնապետական Ադրբեջանի ղեկավարության հետ։ Եվ վստահ եմ՝ մեղադրանքները ոչ մեկ ձեզ վրա չի կարի, դրանք չեն լինի շինծու, քանի որ դուք եք այդ հագուստը կարում ձեզ վրա՝ մեր պետության ու մեր ազգային ինքնության դեմ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728