Լրահոս
Օրվա լրահոսը

Այս միտումը հասնելու է ամենածայրահեղ դրսևորումների՝ որոշ բառերի ու ծրագրերի արգելքից մինչև Հայաստանում թուրք-ադրբեջանական վերահսկող ուժերի տեղակայում․ Վարուժան Գեղամյան

Փետրվար 02,2025 11:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ գիշերը ես, ինչպես հարյուրավոր այլ մարդիկ, եղել եմ դատարանի դիմաց՝ ի աջակցություն Ղարիբ Բաբայանի, ում ուզում էին կալանավորել՝ հրապարակում ադրբեջանցիների հակահայկական երգեր երգելու մասին ֆեյսբուքում բողոքելու համար։

Բոլոր փորձերը այլ հիմնավորում բերելու հիմնավոր չեն։
Առաջին հայացքից այս ոչ այդքան կարևոր թվացող դեպքը շատ վտանգավոր է մի քանի հիմնական պատճառով։

  • Սա առաջին հերթին խոսքի ազատության սահմանափակում է։
  • Սա հակաթուրքական (կարդա՝ ազգային) օրակարգի սահմանափակում է Հայաստանում։
  •  Հայաստանում գնալով փորձելու են արգելել բոլոր այն գործողությունները, ծրագրերը, քայլերը, նախաձեռնությունները, որոնք հակասում են Թուրքիային ու Ադրբեջանին։ Սա առաջին դեպքերից չէ, նախորդը, օրինակ՝ ԱԺ դահլիճում Արցախի քարտեզը հեռացնելն էր։
  • Այս ամենը, որ իրականացնում են Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները, չունի ոչ մի այլ բացատրություն, քան հաճոյանալ Թուրքիա-Ադրբեջան երկյակին՝ կատարելով վերջիններիս բոլոր պահանջները։ Ինչու են հաճոյանում՝ դատե՛ք ինքներդ։
  •  Վերջինը. այս միտումը հասնելու է ամենածայրահեղ դրսևորումների՝ որոշ բառերի ու ծրագրերի արգելքից մինչև Հայաստանում թուրք-ադրբեջանական վերահսկող ուժերի տեղակայում։ Չեմ չափազանցնում։ Օրինակ 1918 թ. Բաթումի հայ-թուրքական «հաշտության պայմանագրով» թուրք սպանները պետք է տեղակայավեին բոլոր հայկական կայարաններում ու ճամփաներին, որ հսկեին, որ հայերը չխոչընդոտեին թուրքական զորքերի տեղաշարժին Հայաստանի տարածքում։

Ուստի դիմադրել է պետք։
Դիմադրել համակարգված, հետևողական ու հաստատակամ։
Գիտեմ, որ հոգնել եք, գիտեմ, որ զայրացած եք, գիտեմ, որ թևաթափ լինելը մոտ է թվում, բայց չի կարելի։
Եթե ամեն ինչ վերջացած լիներ, մեզ էսչափ չէին ճնշի։
Ուստի պայքար մինչև հաղթանակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728