Դաշնային ավիացիոն վարչությունը հայտնել է, որ ուրբաթ երեկոյան ժամը 18:30-ի սահմաններում վթարի ենթարկված Learjet 55 ինքնաթիռում եղել է վեց մարդ:
Ուրբաթ գիշեր Ֆիլադելֆիայում վթարի է ենթարկվել բժշկական տարհանման ինքնաթիռը։ Jet Rescue Air Ambulance ընկերությունը, որը տեղակայված է Մեքսիկայում, հայտնել է, որ իր ինքնաթիռը կործանվել է անձնակազմի չորս անդամներով, մեկ մանկական տարիքի հիվանդով (երեխա) և հիվանդի ուղեկցորդով:
«Այս պահին մենք չենք կարող հաստատել, որ ողջ մնացածներ կան», – ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցերում գրել է, որ «շատ ցավալի է՝ տեսնել, թե ինչպես է ինքնաթիռն ընկել Փենսիլվանիայի Ֆիլադելֆիայում։ Անմեղ մարդկանց կյանքի նոր կորուստներ։ Մեր մարդիկ լիովին ներգրավված են, և պետք է առանձնացնել առաջին արձագանքողների փայլուն աշխատանքը»,-գրել է Թրամփն իր սոցիալական հարթակում:
Դաշնային ավիացիոն վարչությունը հայտնել է, որ վեց մարդ է եղել Learjet 55 ինքնաթիռում, որը վթարի է ենթարկվել 18:30-ի սահմաններում: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ դա տեղի է ունեցել Ֆիլադելֆիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռուզվելտ մոլի մոտ:
The Philadelphia Inquirer-ը հայտնել է, որ առնվազն մեկ տուն և մի քանի մեքենա այրվել են հրդեհի հետևանքով: Եղանակը ցուրտ էր և անձրևոտ, իսկ տեսանելիությունը՝ վատ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում