Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես օլիմպիական խաղերում, այնպես էլ համահայկական խաղերում ամենակարևորը մասնակցությունն է․ տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը

Փետրվար 01,2025 22:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ջերմուկում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը:

Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Երբ երկու տարի առաջ որոշում էինք կայացնում Ջերմուկում անցկացնել Համահայկական երկրորդ ձմեռային խաղերը, մենք ոչ միանշանակ իրավիճակում էինք, բայց վստահ էինք, որ, չնայած դժվարություններին, կարող ենք անցկացնել այս տոնը Ջերմուկում: Եվ բացման արարողությունը ցույց տվեց, որ մենք կազմակերպել ենք այդ տոնը ջերմուկցիների համար, Վայոց ձորի մեր հայրենակիցների համար, ՀՀ մեր քաղաքացիների համար, աշխարհի բոլոր ծայրերից այստեղ ժամանած մեր հայրենակիցների համար:

Սիրելի հայեր, առաջիկա օրերին մեր մարզիկները տարբեր մարզաձևերում մրցելու են մեր հայության մեջ տվյալ մարզաձևերում լավագույնը ճանաչվելու համար: Բայց ես կարծում եմ, և շքերթն էլ ցույց տվեց, որ ինչպես օլիմպիական խաղերում, այնպես էլ համահայկական խաղերում՝ ամենակարևորը մասնակցությունն է: Նորից շնորհավորում եմ բոլորիս այս տոնի առիթով և հրավիրում եմ բոլորիդ առաջիկա յոթ օրերին ակտիվ մասնակցություն ունենալ խաղերին»:

Մինչև փետրվարի 7-ը Ջերմուկում անցկացվող Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին կմասնակցի  աշխարհի 19 պետության 77 քաղաքի ավելի քան 1300 պատվիրակ: Խաղերը կանցկացվեն հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից:

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման արարողությունը Հանրային հեռուստաընկերությամբ կհեռարձակվի փետրվարի 2-ին՝ ժամը 20:00-ին:

RA President Vahagn Khachaturyan holds a speech during the ceremonial opening of the second Pan-Armenian Winter Games was held in Jermuk, Armenia

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728