Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե իշխանությունը դե յուրե վերադառնա ուղեվարձի 100 դրամին, ես ինքս մեր քաղաքացիներին կհորդորեմ անպայման վճարել». Հայկ Մարությանը ամփոփել է տրանսպորտի թանկացման բոյկոտի առաջին օրը

Փետրվար 01,2025 21:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ուղեւորավարձի թանկացման դեմ ակցիայի առաջին օրվա արդյունքներն ամփոփելու ժամանակ պատասխանեց նաեւ տրոլեյբուսի տոմսի երեք անգամ թանկանալու վերաբերյալ հարցին:

«Տրոլեյբուսի մասով մի բան եմ ուզում արձանագրել ու շատ կարեւոր է, որ մեր հանրությունը իմանա: Երբ մենք ստորագրահավաք էինք անում, հարյուր հազարավոր մարդկանց ենք հանդիպել եւ շատ հաճախ ավելի շատ հանդիպում էինք թոշակառուների, որոնք օգտվում են տրոլեյբուսից: Նրանք տրոլեյբուսից օգտվում էին միայն այն պատճառով, որ 50 դրամ էր:

Պատկերացրեք, այդ պապիկ-տատիկները այս ցրտին կանգնած՝ 2-3 ավտոբուս էին բաց թողնում, որոնք իրենց նորից կտանեին իրենց տուն: Բայց միայն այն պատճառով էին բաց թողնում, որովհետեւ ավտոբուսի ուղեվարձը 100 դրամ էր: Այն 50 դրամը, որ իրենք էկոնոմիա էին անելու, իրենց պետք էր:

Ես խոսել եմ իրենց հետ: Ասում էին. «Հայկ ջան, հատուկ սպասում եմ տրոլեյբուսի, որովհետեւ էս 50 դրամն էլ ինձ համար հաշիվ է: Հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը: Երբ ասում ենք սա լրջագույն սոցիալական հարց է, հորինվածք չի, որովհետեւ մենք տեսել ենք այդ մարդկանց, զրուցել ենք իրենց հետ:

Հասկացաք, չէ՞, որ այդ մարդկանց համար անգամ 100 դրամը, որի մասին մենք խոսում ենք, արդեն 200 % է՝ երկու անգամ բարձրացում էր: 150 դրամի դեպքում երեք անգամ բարձրացում է: 300 դրամի մասին չեմ խոսում, որը վեց անգամ թանկացում էր նշանակում: Սա անթույլատրելի է, ես չգիտեմ ինչպես նկարագրեմ: Չեմ պատկերացնում, թե այդ մարդիկ ոնց են անելու:

Ամփոփելով՝ ուզում եմ արձանագրել, որ այսօր ընդհանուր շարժումը, ժողովրդի պահանջը դե ֆակտո տեղի է ունեցել: Եվ եթե իշխանությունը դե յուրե վերադառնա 100 դրամ ուղեվարձին, որը ճիշտ է, ես ինքս քաղաքացիներին կխնդրեմ, կհորդորեմ անպայման վճարել»,-ասաց Երեւանի նախկին քաղաքապետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728