Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվարի 5-ից Ռուսաստանում նախատեսվում է անօրինական միգրանտների արտաքսման ռեժիմ

Փետրվար 01,2025 17:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ա1+» – Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է միգրացիոն քաղաքականության կատարելագործմանն ուղղված երկու փոփոխությունների ներդրման մասին, որոնք ուժի մեջ են մտնելու փետրվարի 5-ից։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։

Առաջին օրենքով նախատեսվում է անօրինական միգրանտների արտաքսման ռեժիմ։ Երկրորդով՝ վարչական պատասխանատվություն է սահմանվում երկիր մուտքի և ելքի կանոնները խախտելու, ինչպես նաև վերահսկվող անձանց ռեգիստրում ընդգրկված միգրանտին արգելված ծառայություններ մատուցելու համար:

Բացի այդ, վարչական պատասխանատվություն է սահմանվում երկիր մուտք գործելու կամ երկրից դուրս գալու կանոնները խախտելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728