Լրահոս
Օրվա լրահոսը

Որևէ կանխատեսման բացակայության պատճառով Փաշինյանն իրեն, իր աջակիցներին և Հայաստանի մնացած մասը դրել է Թուրքիայի և Ադրբեջանի ողորմածության տակ. «Գեղարդ»

Փետրվար 01,2025 16:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաշինյանն անում է հրապարակային հայտարարություններ, որոնցից շատերի կեղծ լինելու մասին ինքը լա՜վ գիտի։ Այժմ նա գիտի, որ պետք է զբաղվի Ադրբեջանի և Թուրքիայի իրեն պարտադրած գործողություններով, եթե ցանկանում է մնալ իշխանության գլուխ։ Չեն իրականացել տրված կամ ակնարկված խոստումները, թե Արցախից հրաժարվելը Հայաստանում կբերի սոցիալ-տնտեսական դրախտի դարաշրջան։ 2026 թվականի ընտրությունների ժամանակ կարող է պայքար լինել ռուսական ու ԱՄՆ/ԵՄ ազդեցությունների միջև։

Փաշինյանը կարող է դիմել Անկարայի և Բաքվի աջակցությանը, ինչը նշանակում է, որ նա պետք է աննախադեպ մակարդակի հասցնի իր հակահայկական հռետորաբանությունն ու գործողությունները։ Փաշինյանը «շահառուն» է իր այսպես կոչված հեղափոխության, որն ստեղծել է իր վերահսկողությունից դուրս այլ հանգամանքներ։ Որևէ կանխատեսման բացակայության պատճառով Փաշինյանն իրեն, իր աջակիցներին և Հայաստանի մնացած մասը դրել է Թուրքիայի և Ադրբեջանի ողորմածության տակ։ Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ ԵՄ-ն ցամաքային զորքեր չեն ուղարկի Հայաստան, նույնիսկ եթե Հայաստանը վերացման սպառնալիքի տակ լինի։

Եթե Փաշինյանը չմնա իշխանության գլուխ, նա կկորցնի 30․000 ոստիկաններից բաղկացած իր «հեղափոխական պահակախումբը», իսկ իր և իր ընտանիքի կյանքը կհայտնվի հավանական վտանգի տակ։ Եթե 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո արտակարգ ջանքեր էին գործադրվում նրա անվտանգության համար՝ զսպելով շատերին, ովքեր կձգտեին ծրագրված պարտության ժամանակ զոհված, անհետ կորած կամ գերի ընկած 5․000-ից ավելի երիտասարդների համ ար վրեժխնդիր լինել, նույնը չի կարելի ակնկալել քաղաքացիական անձ դարձած Փաշինյանի համար։

Դավիթ ԴԱՎԻԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Գեղարդում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728