Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Մետրոյով երթեւեկելու համար 50 դրամ ավելի գանձելը շորթում է»

Փետրվար 01,2025 15:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանի ավագանու որոշմամբ փետրվարի 1-ից ավտոմոբիլային տրանսպորտի ուղեվարձի գինը սահմանվել է 150 դրամ: Որոշման մեջ առանձին մետրոյի ուղեվարձի թանկացման մասին խոսք չկա: Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը եւ «Առավոտը» ցանկացան պարզել, թե հնարավո՞ր է մետրոյով երթեւեկել 100 դրամով:

Վարժությունը կատարելուց առաջ Էդգար Ղազարյանը ասաց. «Երեկ Երեւանի ավագանին որոշում է կայացրել հասարակական տրանսպորտը, մասնավորապես, ավտոմոբիլային տրանսպորտը թանկացնելու վերաբերյալ: 100 դրամից որոշել են միանգամից դարձնել 150 դրամ, այսինքն, ուղեվարձը թանկացնել 50 %-ով: Բայց այդ որոշման մեջ նշված է, որ դա վերաբերում է միայն ավտոմոբիլային տրանսպորտին, այսինքն, ավտոբուսներին: Ու այդ որոշման մեջ ասվում է, որ եթե մարդն ունի ավտոբուսի տոմս, մետրոյից եւ տրոլեյբուսից օգտվում է անհատույց: Բայց այնտեղ նշված չէ, որ եթե մարդը չի օգտվում ավտոբուսից, դրա կարիքը չունի, մետրոյի գնի փոփոխություն կա՞, թե ոչ: Այդ փոփոխության մասին խոսք չկա: Այսինքն, ըստ այդ որոշման, մետրոյի գինը շարունակում է մնալ 100 դրամ:

Ես Երեւան քաղաքի բնակիչ եմ, ապրում եմ Շենգավիթ վարչական շրջանում եւ հիմա ուզում եմ ուղեւորվել մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանից՝ «Հանրապետության հրապարակ» կայարան: Ըստ Երեւանի ավագանու որոշման, միայն մետրոյի համար ուղեվարձը պետք է լինի 100 դրամ: Հիմա կփորձենք կատարել վարժություն ու հասկանալ՝ դա հնարավո՞ր է, թե չէ: Եթե հնարավոր չի, ապա փորձենք դրան ընթացք տալ»:

«Գարեգին Նժդեհ» կայարանում, բնականաբար, նաեւ մյուս կայարաններում, տեղադրված «Telcell»-ի սարքերում մեկ տոմսը հնարավոր է ձեռք բերել միայն 150 դրամով: Մեկ ուղեվորատոմսը 150 դրամով է վաճառվում նաեւ դրամարկղերում, հետեւաբար, հասկանալի է, որ հնարավոր չեղավ օգտվել մետրոյից 100 դրամ վճարելով: Էդգար Ղազարյանի գնահատմամբ մետրոյով երթեւեկելու համար 50 դրամ ավելի գանձելը շորթում է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728