Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյանի գործավարը ստանում է 357 000 դրամ, ավելին՝ քան բուհի պրոֆեսորը

Փետրվար 01,2025 14:57

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2017 թ․ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուներ 4 տեղակալ, 1 գլխավոր խորհրդական, 7 խորհրդական, 5 օգնական, 4 օգնական էլ քաղաքապետի տեղակալն ուներ: Այն ժամանակ քաղաքապետը ստանում էր 575 000 դրամ աշխատավարձ, քաղաքապետի առաջին տեղակալը՝ 478 000 դրամ, մյուս տեղակալները՝ 443 000 դրամ: Նախկին քաղաքապետը մամուլում քննադատության էր ենթարկվում ուռճացված աշխատակազմ եւ քաղաքապետարանում բարձր աշխատավարձերի համար:

Մնացածը՝ լուսանկարում

Երեւանի ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանը ստանում է 1 320 000 դրամ աշխատավարձ, նրա առաջին տեղակալը՝ 1 020 000 դրամ աշխատավարձ, 4 տեղակալներից յուրաքանչյուրը՝ 952 000 դրամ, 7 խորհրդականներից յուրաքանչյուրը՝ 629 000-ական դրամ, 4 օգնականները՝ 544 000-ական դրամ: Փաստորեն, օգնականները ստանում են համարյա այնքան աշխատավարձ, որքան Երեւան քաղաքապետը՝ հեղափոխությունից առաջ:

Ամենախոսունը, սակայն, քաղաքապետարանի գործավարների աշխատավարձերն են, դրանք 2 եւ ավելի անգամ ավելի են, քան, դիցուք, ԵՊՀ կամ մանկավարժական համալսսարանի պրոֆեսորների աշխատավարձերը: Մասնավորապես ներկայումս Տիգրան Ավինյանի գործավարը ստանում է 357 000 դրամ աշխատավարձ, քաղաքապետի տեղակալի գործավարը՝ 261 800 դրամ: Ընդ որում՝ Տիգրան Ավինյանն ունի 2 գործավար, իսկ նրա բոլոր տեղակալների գործավարների թիվը 5 է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728