Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր այս հայտարարությունը՝ մտածված կամ ոչ, ժխտողականների ջրաղացին է ջուր ավելացնում. բաց նամակ ՀՀ վարչապետին

Փետրվար 01,2025 14:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին Բելգիայի Հայերի վեհաժողովի կողﬕց

Պարոն Վարչապետ,

Շվեյցարահայ ﬕ խումբ գործարարների առջև կատարած ձեր հայտարարություններից հետո ﬔնք ուղղակի ցնցված ենք և չենք կարողանում հասկանալ այդ հայտարարությունների տրամաբանությունը, իմաստը կամ նպատակը։

Այս նամակով ցանկանում ենք Ձեզ հայտնել ﬔր խորին մտահոգությունը։ Ելնելով ﬕնչև 2020 թվականը 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ ձեր նախկին հայտարարություններից՝ ﬔնք կարծում էինք, որ կասկած չկա ճշմարտության վերաբերյալ, թե ինչու և ով է դրդել ցեղասպանությունը։ Առավել ևս, 2020 թվականից հետո
ձեր հայտարարություններից, որոնք, ըստ էության, ասում էին, որ ցեղասպանության հարցը ոչ թե ձեր կառավարության առաջնահերթությունն է, այլ՝ Սփյուռքի: Այդ իրականությունը ընդունեցինք ի գիտություն` որպես Հայաստանի Հանրապետության ներքին գործ՝ բխող պետության առաջնահերթություններից ու բարձր շահերից։

Սակայն զարմանալի է, երբ Դուք ﬕջամտում եք ﬕ հարցի, որը թողել էիք Սփյուռքի հայեցողությանը և հրապարակավ տարածում եք մտքեր, որոնք գնում են թուրքադրբեջանական ժխտողական պետությունների ուղղությամբ և, իհարկե, հեռու են որևէ գիտական կամ պատմական փաստարկներից:

Ձեր այս հայտարարությունը՝ մտածված կամ ոչ, ժխտողականների ջրաղացին է ջուր ավելացնում։
Չփորձելով խուսափել թեմայի քննարկուﬕց՝ կարևոր է չնսեմացնել ցեղասպանություն վերապրածների և ժառանգների հիշատակը, ինչպես նաև սերունդների` տասնամյակներով արված ջանքերը, որոնց շնորհիվ ﬕ շարք երկրներ, այդ թվում՝
Հայաստանը ընդունել են ցեղասպանության փաստը:

Այս հայտարարություններով Դուք խորապես վիրավորում եք ﬔզ՝ որպես ցեղասպանության ժառանգների, և աղավաղում եք պատմական իրականությունը։

Մենք չենք հավակնում Ձեզ դասեր տալ, այլ հիշեցնել Ձեզ ﬕ քանի փաստերի մասին՝ ցույց տալու համար, որ ձեր հայտարարությունները ճշմարիտ չեն:

Հայտարարում եք, որ «Ցեղասպանության հարցը 1939 թ.-ից առաջ չի բարձրացվել»։ Պետք է հիշեցնենք, որ առաջին հուշարձանը` «Մեծ Եղեռնի հիշատակին», կանգնեցվել է 1916 թվականին հենց Պոլիսում:

Մեր համայնքի կողﬕց ընտրված Բելգիայի հայերի Վեհաժողովը իր` 1922 թվականի կանոնադրության նախաբանում գրել է «Լինելով ցեղասպանությունը վերապրածներ… »:

Իսկ ի՞նչ ասենք աշխարհի տարբեր երկրներում ﬕնչև 1939 թվականը հրատարակված բազմաթիվ աշխատությունների ու հոդվածների մասին: Դուք չպետք է մոռանաք, որ խոսում եք ոչնչացված, արմատախիլ արված, ջարդված և էապես որբ բնակչության մասին, որի նպատակն է գոյատևել` թույլ չտալով, որ ցեղասպանը հասնի իր նպատակին, ինչը
հայերին ամբողջությամբ բնաջնջելն էր։

Դուք սահմանափակվում եք Խորհրդային Միության մասին իմացած (ունեցած) Ձեր պատկերացուﬓերով և ﬔզ համար զարմանալի հետևություններ եք անում։ Նշենք ﬕայն, որ ԽՍՀՄ-ը 1915 թվականին դեռ գոյություն չուներ: Այն, որ հզոր պետությունները փորձում են օգտվել իրադարձություններից` իրենց շահերից ելնելով, դա նորություն չէ, բայց ﬔնք
դեմ ենք Հայոց ցեղասպանությունը զոհաբերելուն` Հայաստանի քաղաքական հարցերը լուծելու համար:

Աﬔնակարևոր հարցերից է, թե, ի վերջո, ի՞նչ շահեց Հայաստանի Հանրապետությունը կամ հայ ազգը նմանատիպ հայտարարությունից։

Պարոն Վարչապետ, խնդրում ենք հստակեցնել, թե ի՞նչ նպատակ եք հետապնդում և ո՞րն էր այս անսպասելի շրջադարձի տրամաբանությունը։

ԲԵԼԳԻԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՎԵՀԱԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728