Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետի հայտարարության և ՊԵԿ-ի համապատասխան պարզաբանման միջև հակասություն չկա․ ՊԵԿ

Փետրվար 01,2025 13:35

Որոշ լրատվամիջոցներ, հղում անելով ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման վերաբերյալ ՊԵԿ կայքում առկա իրազեկումներին, նշել են, թե իրականությանը չի համապատասխանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումն այն մասին, որ սոցիալական կրեդիտների համակարգով վերադարձվում են նաև արվեստի, երաժշտական և այլ մասնավոր դասընթացներին մասնակցելու համար արված վճարումները։

ՊԵԿ-ը հայտնում է, որ հայտարարագիր լրացնելուց հետո սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալու վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարության և ՊԵԿ-ի համապատասխան պարզաբանման միջև հակասություն չկա, քանի որ ՊԵԿ-ի բոլոր իրազեկումները վերաբերում են այս պահին գործող կարգավորմանը, իսկ վարչապետը ներկայացրել է առաջիկայում սպասվող փոփոխությունները։

ՊԵԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728