Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը նախաձեռնել էր մշակութային երեկո՝ նվիրված Սերգեյ Փարաջանովին

Փետրվար 01,2025 13:15

Հունվարի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, համագործակցելով “Things to do DC” կազմակերպության հետ, նախաձեռնել էր հերթական մշակութային երեկոն՝ նվիրված Սերգեյ Փարաջանովին, ում անունը ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում։

Իր բացման խոսքում դեսպան Լիլիթ Մակունցը անդրադարձավ հայկական մշակութային հարուստ ժառանգությանը, աշխարհահռչակ հայ արվեստագետներին, մասնավորապես Սերգեյ Փարաջանովի գործունեությանը։ Բանասիրական գիտությունների թեկնածու, դեցենտ Ալվարդ Սեմիրջյանը «Նռան գույնը» ֆիլմից հատվածների ցուցադրության միջոցով ներկայացրեց Փարաջանովի արվեստն ու ստեղծագործությունները։ Երեկոն ավարտվեց դաշնակահարուհի Նաիրա Բաբայանի կողմից Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի և Արամ Խաչատուրյանի հանրահայտ ստեղծագործությունների կատարմամբ։

ԱՄՆ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728