Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցել է ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը` պատվիրակության ղեկավար, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի
գլխավորությամբ:
Այս նստաշրջանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է մեր երկրի պատվիրակ Արուսյակ Ջուլհակյանը: Վեհաժողովի օրակարգում էին ռուս-ուկրաինական պատերազմին,
Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին վերաբերող եւ այլ հարցեր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ