Լրահոս
Օրվա լրահոսը

Երթեւեկում եք անվճար, քանի չեն սթափվել ու հետքայլ չեն կատարել. Մանուկ Սուքիասյան

Փետրվար 01,2025 10:50

«100 դրամանոց QR կոդերով տոմսերը մի քանի օր դեռ ուժի մեջ են: Այս իշխանությունները որպես լավություն կանգ են առել 150 դրամանոց տոմսերի վրա»,-ասաց  Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ տրանսպորտի թանկացման դեմ բողոքի գործողությունների ժամանակ:

«Էդ փաթեթները մի առեք, 100 դրամանոց տոմսերից օգտվեք, երբ դրանց ժամկետները կավարտվեն, կնստեք տրանսպորտ, վարորդին կհայտնեք շնորհակալություն: Երթեւեկում եք անվճար, քանի չեն սթափվել ու հետքայլ չեն կատարել, քանի վերստին չեն դարձրել 100 դրամ: Դա լրիվ իրատեսական է գին է:

Մենք ավագանու նիստի ժամանակ գնագոյացման բոլոր դրվագները ցանկանում էինք վեր հանել: Իրենք Երեւանի ուղեւորափոխադրման մեկ օրվա տվյալներն ամբողջությամբ չունեն: Հունվար ամսվա ընթացքում տեղի է ունեցել քաղաքապետարանի երկու գործակարգավարական խորհրդակցություն, երկուսի ժամանակ էլ չեն հնչեցրել, թե հաշվետու ժամանակահատվածում որքան ուղեւորափոխադրում է տեղի ունեցել  մեկ օրվա հաշվով»,-ասաց տրանսպորտի գնի բոյկոտին միացած ավագանու անդամը:

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728