Լրահոս
Օրվա լրահոսը

Ես սա անում եմ իմ թոռի, ծոռի համար, կործանվում եք, ենք, մի փոքր Հայաստան է մնացել. քաղաքացի

Փետրվար 01,2025 10:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վաղ առավոտից քաղաքացիները միացել են տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտին, նրանք 100 դրամ են դնում եւ իջնում: Վարորդները չեն ընդդիմանում քաղաքացիների բոյկոտին:

«Քաղաքացիներ, համատարած բոյկոտը տրանսպորտի թանկացման դեմ ստացվել է, բոյկոտում ենք Ավինյան Տիկոյին, Արամ Զավենի Սարգսյանին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դուք լծվել եք ժողովրդի համար նոր պրոբլեմներ ստեղծելու գործին, մենք ձեզ հակազդելով՝ չենք թողնելու նոր խնդիրներ ստեղծեք»,- տրանսպորտից իջնելիս ասաց բոյկոտողներից մեկը, որոնց թվում են Երեւանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամներ:

«Թող թալանողները ամաչեն, ոչ թե թալանվողները, բոյկոտում ենք, շնորհակալություն ենք հայտնում վարորդներին»,-ասաց  «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

«Սիրելի հայ ժողովուրդ, տրանսպորտով, հայտարարագրերով, Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայում ցեղասպանությունը մխտռելով շեղում է մեզ, մի հատ մտեք Սյունիքի մարզ, տրաֆարետը դրված է, գրված է բարի գալուստ Ադրբեջան, ինքը սրանով ժողովրդին շեղում է, հողերը ծախում է, բառացիորեն հանգիստ ձեւով հայրենիքը ծախում է, վաղը դուռը բացելու ես, թուրքը դեմդ կանգնելու է, չնայած հայկական պասպորտով լիքը թուրք կա: Ժողովուրդ, սթափվեք, իմ շատը գնացել, քիչն է մնացել, բայց ես սա անում եմ իմ թոռի, ծոռի համար, կործանվում եք, ենք, մի փոքր Հայաստան է մնացել»,-ասաց քաղաքացին:

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728