Գյումրու բնակչուհիներից մեկը՝ Լ․Հ․-ն հունվարի 27-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ Շիրակի մարզի նոտարական տարածքի նոտար Հ․ Ֆ․ի դեմ՝ առ այն, որ նա կատարել է փաստաթղթի կեղծիք, ըստ որի՝ Գյումրիի բնակիչներ՝ հայ ու որդի՝ Է․Մ․-ն և Է․Մ․-ն ժառանգության վկայագիր են ձեռք բերել Գյումրու Մատնիշյան փողոցում գտնվող տներից մեկի հետ կապված, որը քաղաքապետի՝ 2014 թվականի հուլիսի 23-ին տված քանդման թույլտվությամբ քանդված է և այլևս գոյություն չունի։
Ըստ բողոքավորի, նոտարն այդ փաստաթուղթը տրամադրել է 2021 թվականի սեպտեմբերին։
Պաշտոնական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու կասկածանքով կազմված փաստաթղթերն փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։