Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղադրույքներն արգելել չի լինի»․ Նիկոլ Փաշինյան

Հունվար 31,2025 21:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Խաղադրույքներն արգելել չի լինի, որովհետև դա գործունեության մի ձև է, որը աշխարհի բոլոր երկրներում կա»,-փաստմանը՝ 2024-ին մեր երկրում 18 միլիարդ դոլարի խաղադրույքներ են կատարվել, ձեր բոլոր նախաձեռնությունները՝ գովազդի արգելք և այլն, փաստորեն, անօգուտ են եղել․ մարդիկ շարունակում են խաղալ և հարցին՝ ինչո՞ւ ՀՀ-ում չեք արգելում շահումով խաղերի գործունեությունը, քանի որ այն սպառնում է ազգային անվտանգությանը և ազգի գոյատևմանը, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա պատճառաբանեց՝ ուրիշ երկրում կանեն, ՀՀ-ից չեն անի․ «էդ նշանակում է, որ ինտերնետը պիտի սահմանափակենք։ Համոզված եմ, որ դա կհամարեն բռնապետական հերթական քայլը։  Խաղադրույքների հետ կապված կարգավորումներ ենք արել։ ԶՈւ, իրավապահ մարմիններում խաղադրույքներ կատարելու դեպքում դա հիմք է, որ եթե տենց բան բացահայտվել է, մարդկանց աշխատանքային պայմանագրերը ուղղակի խզում են։ Գովազդները համատարած արգելել ենք՝ այդ թվում ինտերնետային լրատվամիջոցներին, բայց սև ինտերնետում չեմ բացառում, որ կան գովազդներ։ Բայց մյուս կողմից նույն կազինոն․ մենք չենք կարող արգելել գործունեության էս տեսակը։ Բոլոր երկրներում էլ կա։ Այլ խնդիր է, որ մարդը, ով ունի գումար, գիտակցված գնում, անում է, իր համար պետք է խոչընդոտներ ստեղծենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031