Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Անդրեասյան. «Դուք պետական կառույցների, երկրի անվտանգության վրա այս ի՞նչ կարգի թքած ունենք»

Հունվար 31,2025 21:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը «Հայելի» ակումբում խոսելով համացանցում տարածված տեսանյութի մասին, որում Երեւանի Հանրապետության հրապարակում ինչ-որ տղաներ ադրբեջաներեն «Ղարաբաղ» են երգում ու նրանց խոչընդոտող չկար, ասաց. «Ամենավատ բանը, որ Նիկոլ Փաշինյանը այս ժողովրդի հետ արել է, այն է, որ մեր հայրենակիցները հանդուրժող են դարձել ամեն ինչի: Այսինքն, փորձել է հայի ինքնասիրությունը վերացնել, փորձել է հային սարքել «կզած եւ պարտված»: Նիկոլ Փաշինյանը նպատակ է դրել, որ հայի վրա թքեն, իսկ հայը ձայն չհանի: Ես սա մեծ ցավով եմ ասում, որովհետեւ հիմա էլ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, թե դրանք Պարսկաստանի հյուսիսից են եկել:

Ինչի՞ համար է մեզ պետք ԱԱԾ, եթե, օրինակ, ես գիտեմ, որ Պարսկաստանի հյուսիսում, որը կոչվում է Ատրպատական, ապրում են 10 միլիոն եւ ավելի ադրբեջանցիներ՝ արյունով, անձնագրով: Նրանք ադրբեջանցիներ են: Ի՞նչ կապ ունի. հայը ապրում է Ամերիկայո՞ւմ, թե՞ Հայաստանում: Այդ լեզվով որ խոսում են, այս տեսանյութը որ դիտում եք, գոհ ե՞ք, որ Նիկոլ Փաշինյանը ձեր ղեկավարն է: Կամ դուք հպարտ ե՞ք, որ հայ եք: Ես ցանկացածին եմ հարցնում: Կապ չունի՝ Նիկոլ Փաշինյանի աջակից կլինեք, կապ չունի՝ ընդդիմադիր կլինեք, թե այն քաղաքացիներից, որ ձեր բիզնեսն աշխատացնում եք ու ձեզ չի հետաքրքրում, թե Հայաստանի Հանրապետությունը ո՞ւր է գնում, ե՞րբ է թուրքը մտնելու ձեր տները, կամ ե՞րբ թուրքը մտավ ու Արցախը գրավեց:

Սիրելի հայրենակիցներ, սա անհանդուրժելի է: Երեւանի սրտում, Հանրապետության հրապարակում ինչ-որ թուրքեր, ադրբեջանցիներ են, ու ԱԱԾ-ն «крутит» է անում, թե դրանք Պարսկաստանի հյուսիսից են: Այդ բոլոր քաղաքացիները եղել են ադրբեջանցիներ՝ բնակվող Պարսկաստանի հյուսիսում, որը Ատրպատականն է: Օրինակը, որ նոր բերեցի. ի՞նչ կապ ունի, թե հայը որտեղ է ապրում՝ Երեւանո՞ւմ, Գյումրիո՞ւմ, Ազատանո՞ւմ, թե Ամերիկայում կամ Գերմանիայում: Նա նույն հայը չէ՞: Այսինքն, մեր ԱԱԾ-ն այն վիճակում է, որ նախ, թույլ է տալիս ադրբեջանցիների մուտք Հայաստանի Հանրապետություն, չի կարողանում վերահսկել նրանց, որ Հանրապետության հրապարակում նման լկտի պահվածքով, խմած երգեն «Ղարաբաղը մերն է» կամ «Նոլդու Փաշինյան» ասեն: Հասկացանք, որ Փաշինյանը թուրքին հավասար թշնամի է ինձ ու նա է ներկայացնում մեր երկիրը: Դուք էլ Ազգային անվտանգության ծառայություն եք: Դուք ո՞նց եք կարողանում թույլ տալ, որ ադրբեջանցիները գան ու ձեր անողնաշարի կառավարությունից 20 մետր այն կողմ երգեն, որ Ղարաբաղը Ադրբեջան է: Դուք պետական կառույցների, երկրի անվտանգության վրա այս ի՞նչ կարգի թքած ունենք, ո՞նց կարող եք նման բան թույլ տալ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031