«Երկիրն ինքն իր սահմանները պետք է պահի, բայց նենց չի, որ չի կարող համագործակցել որևէ այլ երկրի կամ կազմակերպության հետ։ Այդ գործիքակազմի մեջ կարող է մտնել նաև որոշակի փոխգործակցությունը։ ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Իրան սահմանին մենք արդեն որոշակի համատեղ ծառայություն իրականացնում ենք և նույնիսկ գիտեք՝ Զվարթնոցում արդեն հարյուր տոկոսով ենք իրականացնում սահմանապահ ծառայություն, և ՌԴ սահմանապահ զորքերին շնորհակալ ենք, որ այս ընթացքում աջակցություն են ցուցաբերել»,-հարցին՝ հայ-թուրքական սահմանից ե՞րբ դուրս կգան ռուս սահմանապահները, արդյոք օրակարգո՞ւմ է այդ հարցը, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց՝ Իրան-ՀՀ սահմանին անցագրային կետը 100 տոկոսով ՀՀ սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո է․ «Իրան-ՀՀ սահմանին ՀՀ սահմանապահ զորքերը նույնպես սկսել են ծառայություն իրականացնել։ Այդ գործընթացը կշարունակվի։ Դա երկու երկրների քաղաքական կամքի խնդիրն է։ Քանի կա այդ կամքը համագործակցելու, մենք կհամագործակցենք։ Եթե ինչ-որ բան փոխվի, դա էլ կփոխվի։ Մենք հիմա համատեղ ծառայություն ենք իրականացնում, չեմ էլ բացառում, որ այդ համատեղ ծառայության շրջանակը ընդլայնվի։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ