«Ես առաջին անգամ եմ լսում դրա մասին։ Չգտեմ՝ ինչպես արձագանքել։ ՔՊ-ում բոլոր ընտրական ցուցակները ձևավորվում են ժողովրդավարական ընթացակարգով, և 2026-ի ցուցակը ձևավորվելու է կուսակցության համաժողովի պատվիրակների քվեարկության արդյունքում։ Աննա Հակոբյանը ՔՊ անդամ չէ, եթե որոշի անդամագրվել, այդ դիմումը ՔՊ վարչությունը կքննարկի»,-լրագրողների դիտարկմանը՝ Ձեր և Ձեր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ վերջին շրջանի ակտիվությունը կապում են այն բանի հետ, որ արդեն նախապատրաստվում եք 2026-ի խորհրդարանական ընտրություններին և հարցին՝ Աննա Հակոբյանի մասնակցությունը ընտանեկան փոթքաստին կարելի՞ է կապել Ձեր ցանկության հետ, որ նա գլխավորի ՔՊ-ի ընտրական ցուցակը, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, որ ընտանեկան փոթքաստի ստուդիայի ձևավորումն արվել է իրենց անձնական միջոցներով․ «700 հազար դրամ է ծախսվել մեր անձնական միջոցներից ստուդիայի ձևավորման համար։ Որտեղի՞ց այդ միջոցները՝ աշխատավարձ, կհայտարարագրենք։ 2024-ին Աննա Հակոբյանի սեփականություն հանդիսացող մեր՝ կինո Հայրենիքի բնակարանը վաճառել ենք։ Արդյոք կապ ունի՞ իշխանական լծակը փոթքաստում, այո՝ ունի։ Նախ վարչապետի կեցավայրում է տեղի ունենում, և նկարահանումն իրականացնում է այն խումբը, որի աշխատանքային պարտականությունն է վարչապետի գործունեության լուսաբանումը։ Ինչքան էլ դա ընտանեկան փոթքաստ է, բայց դա նաև վարչապետի գործունեության մաս է։ Այն օպերատորները, որ իմ այցերն են լուսաբանում, կառավարության նիստերն են լուսաբանում, դա էլ են նկարում, նույն ձևով մոնտաժ են անում և այլն։ Այդ մասով օգտագործվում է իշխանական լծակը։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ