«Ես ամսաթիվը չեմ հիշի․ շրջանը բոլորին է հայտնի։ Խոսակցություն է եղել տեքստի մասին, բայց իքս պահի հարց է ծագել՝ էս ո՞ւմ տեքստն է, ինչ-որ մեկը ստորագրելո՞ւ է այդ տեքստը, թե՝ ոչ, էս ի՞նչ տեքստ է, ո՞ւմ համար։ Եվ եղել է արձագանք ԼՂ-ից, որ հայտնի չէ՝ ում տեքստն է, ում ստորագրությունն է լինելու այդ տեքստի տակ։ Հետո եղել է, որ չգիտենք՝ չենք կարող ասել՝ ում տեքստն է։ Եթե չեք կարող ասել ում տեքստն է, մենք հետևաբար ի՞նչ առնչություն ունենք այդ տեքստի հետ։ Հարցրել ենք՝ ՀՀ-ին, ձեզ ինչ-որ բա՞ն է առաջարկվում, պատասխանը եղել է՝ ոչ։ Չի առաջարկվում, ուրեմն մենք ի՞նչ կապ ունենք տեքստի հետ, դո՞ւք ինչ կապ ունեք տեքստի հետ, և հաջորդիվ այդ տեքստը հայտնվում է կայքում՝ որպես ԼՂ փաստաթուղթ»,- լրագրողի փաստմանը՝ Արցախի բազմաթիվ պաշտոնյաներ, ՀՀ ընդդիմադիր գործիչներ հայտարարել են, որ ԱՀ լուծարման տխրահռչակ փաստաթուղթը խմբագրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը և հարցին՝ արդյոք այդպե՞ս է, Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց։
Հստակեցմանը՝ Դուք համաձայն չեք եղե՞լ այդ տեքստին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես դա եմ ասում։ Ես ցանկացել եմ ճշտել՝ ում տեքստն է ու ինչ առնչություն ունի մեզ հետ, պիտի սրան համաձայնե՞նք, թե՝ ոչ, դո՞ւք ինչ պիտի անեք, պիտի ստորագրությունը լինի՝ ով է գրել այս տեքստը, ում համար։ Պարզվել է՝ այս տեքստը ոչ մեկ մեզ չի առաջարկում»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ