«Ազատության» ու Քոչարյանի խոսակցությունը ինչո՞ւ պետք է մեկնաբանեմ»,- լրագրողի հիշեցմանը՝ «Ազատություն» ռադիոկայանի պատրաստած ռեպորտաժին ի պատասխան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից արձագանքել էին՝ «եթե ԱՄՆ պետդեպարտամենտից հրապարակեն Քի Վեսթի փաստաթուղթը, որն իսկապես բանակցության սեղանին դրված փաստաթուղթ էր և որը, այո, Հայաստանի իշխանությունները թե՛ քննարկել են և թե՛ պատրաստ են եղել ստորագրել, այդ փաստաթղթի հրապարակայնացումից և հանրության դատին հանձնելուց հետո, վստահ եմ, «Կիկոսի մահը» հիշեցնող «Մեղրին տալիս էին» հեքիաթը վերջնականապես կավարտվի», մամուլի ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաստաթուղթը հրապարակելու առիթով էլ ասաց․ «Բոլորն ուրիշին են ասում՝ հրապարակեք փաստաթուղթը։ Բայց իրենք ունեն այդ փաստաթուղթը, թող իրենք հրապարակեն։ Այս պարզ բաներն այդքան դժվա՞ր է ընկալել։ Այդ թղթերի վրա գաղտնիության ստորագրություն չի արձանագրված։ Ինչքան ԱՄՆ-ն այդ փաստաթղթի հետ կապված պարտականություն ունի, նույնքան իրենք։ Դուք հրապարակեք, ինչո՞ւ չեք հրապարակում»։
Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց՝ բանակցությունների հետ կապված փաստաթղթերն ի մի են բերվում․ «Այդ բանակցային գործընթացները, որ հատորներ կան, մեր պետության մեջ նման բաներ չկան։ Ցաքուցրիվ թղթեր են, կտոր-կտոր պետք է հավաքես։ Երբ վարչապետ եմ ընտրվել, ստացել եմ ինչ-որ թղթեր, բայց վստահ չեմ, որ դրանք ամբողջն են։ Եղել է, որ մասնավոր մարդիկ են փոխանցել ինչ-որ ուրիշ թղթեր։ Հատ-հատ ստուգում եմ բոլոր հնարավոր տեղերը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ