Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը, Էրդողանը զենքը դրել, ստիպում են բանակցությունների օրակարգից հանե՞ք ցեղասպանության հարցը․ Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ հարցին

Հունվար 31,2025 19:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իմ գլխին ոչ մեկ զենք չէր դրել ու չէր կարող դնել։ Եթե ես նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չստորագրեի, 25000-26000 զինվոր հայտնվելու էր շրջափակման մեջ։ Եթե հարցը իմ գլխին դրված լինելը լիներ, իմ գլխին դրված լիներ զենք, դրա բերումով ոչ որևէ գործողություն երբևէ արել եմ, ոչ էլ որևէ գործողություն երբևէ կանեմ»,-հարցին՝ Ալիևը, Էրդողանը զենքը դրել, ստիպում են բանակցությունների օրակարգից հանե՞ք ցեղասպանության հարցը, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողները հարցրին՝ ինչո՞ւ եք ուզում հետ գնալ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես ասում եմ՝ առանց լրացուցիչ գործոնների մենք պետք է մեզ հարց տանք, թե ոնց է եղել, որ ԽՍՀՄ-ը մեր ընկալմամբ՝ մեր ազգային ինքնագիտակցությունը ճնշել է։ Ես ասում եմ՝ մենք հարց պիտի տա՞նք, թե՝ ոչ՝ ո՞նց է եղել, որ ԽՍՀՄ-ը 1965-ին, դրան նախորդած գործընթացների արդյունքում կառուցել է  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը։ Այդ հարցը մեզ պիտի տա՞նք, թե՝ ոչ։ Ու հարցի շարունակությունը հետևյալն է՝ դա կարո՞ղ էր կապ ունենալ Սառը պատերազմի հետ, երբ Թուրքիան հայտնվում էր արևմտյան բլոկում։ Փաստ է, որ հենց 1945-1946-ին Ստալինն ինքը այդ հարցերը բարձրացրել է՝ ընդհուպ հողային հարցեր։ Այս՝ իմ ասածը որևէ ձևով կարո՞ղ է պատասխանի որևէ տարբերակ ունենալ։ Այդ հարցի պատասխանների հնարավոր տարբերակներից հնարավո՞ր է մեկը, որ Մեծ եղեռնը կասկածի տակ դնի։ Չի կարող տենց հարցի պատասխան լինել։ Այս հարցը ուրիշ բանի համար է, որ մենք ի վերջո ռեֆլեքսիայի ենթարկենք աշխարհը և մեր շուրջ տեղի ունեցած գործընթացները և արդյոք աշխարհի ընկալման՝ մեր բանաձևերը ճի՞շտ են, թե՝ ոչ։ Ստեղ էլ պատասխան չունեմ։ Կարող է քննենք ու հասկանանք՝ ճիշտ ենք ընկալում աշխարհն էլ, տարածաշրջանն էլ, մեր շահերն էլ։ Իմ ասածը որևէ ձևով, ոնց ուզում ենք ձևակերպենք, առնչություն չունի այն թեմայի հետ, որը Դուք բարձրացնում եք, առնչություն չունի փաստի՝ լինել-չլինելու հետ։ Առնչություն չի կարող ունենալ ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե, բարոյական առումով, քաղաքական առումով չի կարող ունենալ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031