«Տենց բանկային գաղտնիք չկա, որ պետությանը հասանելի լինել չի կարող»,- մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների՝ հայտարարագրման ռիսկերին վերաբերող հարցերին՝ մասնավորապես բանկային գաղտնիքի հետ կապված խնդրին, այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա վստահեցրեց՝ ես, օրինակ, ոչ մի խնդիր չունեմ բանկային գաղտնիքի հետ։ Բերելով ժողովրդավարական երկրների օրինակը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Գնում են այն ճանապարհով, որ բանկային գաղտնիքը սրբազան կով չէ»։
Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց՝ համընդհանուր հայտարարագրման ժամկետը երկարացվել է․ «Մենք հետևյալ որոշումն ենք կայացրել, որ այս տարվա համար հայտարարագրման ժամկետը կսահմանենք բոլորի համար նոյեմբերի 1-ը։ Մի տնից չենք մի հալի ենք․ վերջին պահին բոլորով նույն ժամին միանգամից գնում ենք նույն գործողությունն անելու։ Հեսա կհասնի սեպտեմբեր, հոկտեմբեր, և նոյեմբերն էլ կգա։ Եթե մարդը պատշաճ ձևով դիմել է ID քարտ ստանալու համար, վճարումը կատարել և կառավարության պատճառով՝ ծանրաբեռնվածությամբ ID քարտը չի ստացել, էդ ժամկետները նրա համար կասեցվում են։ Համարվում է, որ ինքն ամեն ինչ ճիշտ է արել, և իր հետ կապված խնդիր չկա։ Բայց, երբ ինքը ID քարտը ստանա 2026-ի հունվարին, երբ ասի՝ ժամկետը բաց թողեցի, սոցիալական կրեդիտս չեմ կարող ստանալ, մենք նրա համար այդ հնարավորությունը կպահենք, որ երբ քարտը հանեց ու հայտարարագրվեց, տեղում ստանա 2024-ի և 2025-ի սոցիալական կրեդիտը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ