Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր խոսակցությունը, մեր հարաբերությունները երբեք չեն եղել ու չեն լինի սպառնալիքների լեզվով»․ Փաշինյանը՝ ՌԴ-ից հնչող սպառնալիքներին վերաբերող հարցի մասին

Հունվար 31,2025 16:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Դա եղել է խոսակցություն ոչ միայն այդ թեմայով, այլև ԵԱՏՄ ընթացիկ գործերի և մեր երկկողմ հարաբերությունների մասին»,- լրագրողների հարցին՝ արդյոք ՌԴ նախագահի հետ իրենց զրույցում ՌԴ նախագահի կողմից եղե՞լ են սպառնալիքներ, եթե ՀՀ-ն ԵՄ-ի հետ անդամակցության գործընթացը սկսի, պաշտոնապես ՌԴ-ն պատժամիջոցներ կկիրառի ՀՀ-ի դեմ, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա մանրամասնեց․ «Խոսակցությունն այն է, ինչ կա։ Փաստ է, որ ՀՀ քաղաքացիներն ավելի քան 50 հազար ստորագրություն են հավաքել և հարցեր են առաջադրել ՀՀ ԱԺ-ին և կառավարությանը, որը համապատասխանում է ՀՀ կառավարության հայտարարություններին։ Ես համոզմունք ունեմ, որ այդ թեմայի շուրջ մարդիկ կհավաքեն 50 հազար և երեք հարյուր հազար ստորագրություն։ ՌԴ-ն, իհարկե, գործընթացի հետ կապված որոշ անհանգստություններ ունի։ Մեր խոսակցությունը, մեր հարաբերությունները երբեք չեն եղել ու չեն լինի սպառնալիքների լեզվով։ Այն, որ ՌԴ-ն ունի որոշ անհանգստություններ, դա ակնհայտ է։ Այն, որ մենք էլ ունենք որոշակի անհանգստություններ ՌԴ-ի դիրքորոշումների և քաղաքականությունների հետ կապված, դա էլ է փաստ։ Փաստ է նաև այն, որ մենք շարունակում ենք և շարունակելու ենք ՌԴ-ի հետ երկխոսությունը, դա էլ է փաստ։ Այն, որ մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ, դա էլ է փաստ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031