Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով փորձի ժողովրդին քացու տակ տալ, ես որպեսզի շատ կոպիտ բան չասեմ՝ էդպես անողով անձամբ իմ իրավասության շրջանակում կզբաղվեմ»․ Փաշինյան

Հունվար 31,2025 15:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ով փորձի ժողովրդին քացու տակ տալ, ես որպեսզի շատ կոպիտ բան չասեմ՝ էդպես անողով անձամբ իմ իրավասության շրջանակում կզբաղվեմ»,-օրինակ բերելով Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, թե 100 դրամի համար մի՛ թքեք ձեր պետության վրա, այս պետությունը քնքշանքի կարիք ունի՝ լրագրողի հարցին՝ արժե՞ արդյոք 50 դրամի համար «թքել» ժողովրդի վրա, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողը նշեց՝ եկամտահարկի բարձրացման հետ կապված տնտեսվարողները խնդիրներ ունեն, այս առիթով Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Առևտրական, առքուվաճառքի գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների 61 տոկոսը տարեկան ցույց է տալիս 0-10 միլիոն դրամի շրջանառություն։ Դա նշանակում է՝ եթե ճիշտ եմ հաշվում, օրը 27000 դրամի առևտուր է տեղի ունենում։ Այդ 27000-ի առևտուր տեղի ունենալու պարագայում ինչ-որ բան վաճառում են, որը կամ արտադրում են, կամ ձեռք են բերում։ Այսինքն՝ 27000-ը ամբողջ շահույթ կամ եկամուտ չէ։ Կան կազմակերպչական և այլ ծախսեր։ Այս 61 տոկոսի վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ տնտեսվարումը չի կարող գոյություն ունենալ, եթե այս թվերին հավատանք։ Էդ ամենը մեր աչքի առաջ է։ Ինչքան էլ սիրում, գնահատում ենք և չենք ուզում որևէ մեկին սոցիալական, տնտեսական վնաս հասցնել, քաղաքացիները գրում են, որ համատարած ստվերային առևտուր է տեղի ունենում։ Մենք դա կարող ենք հանդուրժել մի քանի անգամ, 1000 անգամ, բայց ի վերջո, պետությունը և պետության կարգը և հանրային հարաբերությունները վարկաբեկվում են։ Այնպես չէ, որ այդ ստվերից օգտվում են ամենաշատը փոքր ձեռներեցները, այլ օգտվում են խոշոր ձեռներեցները։ Մարդիկ այսօր էլ այդ հարցը բարձրացնում են և ասում՝ մեծերը մեզ փաստաթուղթ չեն տալիս։ Մեր արձագանքն է՝ ասեք՝ ովքեր են այդ մեծերը, դրանցով կզբաղվենք։ Մենք որևէ մեկին վնասելու միտում ունենալ չենք կարող»։

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ փաստագրված օրինական գործունեության դեպքում հարկերը ոչ միայն չեն ավելանում, այլև նվազում են։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031