ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօրվա ավագանու նիստի ընթացքում Ավինյանի հրահանգով կարմիրբերետավորները նիստերի դահլիճից ուժով և բռնության գործադրմամբ հեռացրին ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանին։
Այսպիսի պահվածքի դրսևորումը վկայում է այն բանի մասին, որ տրանսպորտի թանկացման դեմ սպասվող բոյկոտն ու անհնազանդությունը ջղաձգումների մեջ են գցել իշխող ուժին։
Ակնհայտ է, որ քաղաքային իշխանությունները տապալել են տրանսպորտային համակարգի բարեփոխումները, և հիմա ողջ թիմով փորձում են ներկայացնել, թե իրենց մտածած փաթեթներն ու «զեղչերը» մի բան էլ ձեռնտու են բնակչության համար։
Կարդացեք նաև
Զավեշտալի է նաև այն, որ ոստիկանական ուժերը լուռ անտարբերությամբ կարող են հետևել Հանրապետության հրապարակում ցնծացող և ադրբեջաներենով «Ղարաբաղ» երգող խմբին, իսկ ավագանու նիստին վարչախմբի հրահանգով պատրաստ են ջանասիրությամբ բռնություն կիրառել տրանսպորտի սակագնի թանկացման դեմ պայքարող ավագանու ընդդիմադիր անդամի նկատմամբ։