Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին՝ Մեղրիով երկաթուղային հաղորդակցություն»․ Փաշինյան

Հունվար 31,2025 15:36

«Մենք շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին, դա նույնիսկ առաջարկ չէ, հարցի լուծում է, որը, մեր գնահատմամբ, հաշվի է առնում եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի դիրքորոշումները»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Առաջարկում ենք, որ Ադրբեջանի Արեւմտյան շրջաններից լինի երկաթուղային բեռնատար հաղորդակցություն Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն, պարզ է, Հայաստանի տարածքով, կոնկրետ Մեղրիով։ Ինչո՞ւ Մեղրիով, որովհետեւ մյուս երկաթուղին, որը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կա, Տավուշի մարզում է, Հաղարծինի հատվածում սողանքի հետեւանքով այնպիսի մեծ ավերածություններ են, որ այնտեղ երկաթուղու վերականգնումը մեծ ինվեստիցիաների հետ է կապված եւ շատ բարդ խնդիր է։ Էժան ու իրատեսական տարբերակը Մեղրիի երկաթուղիով Արեւմտյան Ադրբեջանից, այսինքն՝ Զանգելանի շրջանից Մեղրիով Նախիջեւան եւ հակառակ ուղղությամբ։ Եվ Երասխից Նախիջեւանի տարածքով Մեղրի ու հակառակ ուղղությամբ։ Հայաստանը Ադրբեջանի տարածքով միջազգային առեւտրի համար եւ Ադրբեջանը Հայաստանի տարածքով միջազգային առեւտրի կամ բեռնափոխադրումների համար, մենք այդ առաջարկն արել ենք»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ առաջարկել են այս փուլում սկսել բեռնափոխադրումները, հետո, երբ մթնոլորտն ավելի համապատասխան կլինի, կմտածեն նաեւ ուղեւորափոխադրումների մասին։ «Մենք այդ առաջարկն արել ենք եւ սպասում ենք Ադրբեջանի դրական պատասխանին։ Լավ չեմ պատկերացնում, թե ինչո՞ւ իրենք դա պետք է մերժեն»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031