Լրահոս
Օրվա լրահոսը

Թեև ՆԳՆ-ից նշել են, որ ձեռք է բերվել 22 տրանսպորտային միջոց, միևնույն է ազատությունից զրկված անձանց՝ դատական նիստերին տեղափոխելու հարցը շարունակում է մնալ չլուծված. ՄԻՊ

Հունվար 31,2025 14:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպանին շարունակում է մտահոգել ազատությունից զրկված անձանց՝ քրեակատարողական հիմնարկից դատական նիստերին չտեղափոխելու արատավոր պրակտիկան։

Այս հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար ստանում է բողոքներ ինչպես ազատությունից զրկման վայրեր կատարած մշտադիտարկման այցերի ընթացքում, այնպես էլ՝ անհատական բողոքներով։

Բարձրացված խնդիրների գերակշիռ մասը վերաբերում է Ներքին գործերի նախարարության ոստիկանության ուղեկցող գումարտակի կողմից իրականացվող՝ ազատությունից զրկված անձանց դատարաններ տեղափոխման աշխատանքների կազմակերպմանը։ Թեև ՆԳՆ-ից Մարդու իրավունքների պաշտպանի գրությանն ի պատասխան` նշել են, որ 2024 թվականի 2-րդ կիսամյակում ձեռք է բերվել 22 նոր տրանսպորտային միջոց, միևնույն է հարցը շարունակում է մնալ չլուծված։

Օրինակ, Պաշտպանի աշխատակազմ ստացված բողոքներից մեկով անձը 1 տարվա ընթացքում իրեն վերաբերելի 7 դատական նիստից 4-ին չի կարողացել մասնակցել, մեկ այլ բողոքի համաձայն՝ անձը շուրջ 2 տարի վերը նշված խնդիրների պատճառով չի կարողացել ընդհանրապես մասնակցել դատական նիստին։ Վերոնշյալ խնդրի վերաբերյալ իրավասու մարմիններից պահանջվել են պարզաբանումներ, որոնց համաձայն՝ դատական նիստերի չտեղափոխելու պատճառներ են նշվել․ ուղեկցող գումարտակի թափուր հաստիքների հետևանքով առաջացած աշխատանքային գերծանրաբեռնվածությունը, տրանսպորտային միջոցների անբավարարությունը կամ անսարքությունը։

Արդյունքում, դատական նիստերին մասնակցությունը չապահովելու պարագայում, վտանգվում է անձանց արդար դատաքննության իրավունքը:

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ պետության կողմից պետք է ձեռնարկվեն գործուն քայլեր քրեակատարողական հիմնարկներից ազատությունից զրկված անձանց տրանսպորտային միջոցներով  դատարաններ ուղեկցումն ապահովվելու ուղղությամբ, ինչը գործնականում կարող է բարձրացնել նաև դատական իշխանության գործունեության արդյունավետությունը։ Խիստ մտահոգիչ է, որ տարիներ շարունակ բարձրացրած խնդիրները մնում են անփոփոխ և արդիական՝ այդ թվում՝ ՀՀ ներպետական օրենսդրությամբ տրանսպորտային միջոցների համար հստակ չափանիշներ սահմանված չլինելու հարցը։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031