Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ղարաբաղը չեն ճանաչել Ադրբեջանի մաս, ինչո՞ւ էին ՀՀ տարածքից մաս տալիս Ադրբեջանին, որ Ղարաբաղը վերցնեին»․ Փաշինյան

Հունվար 31,2025 14:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերին, որոնք վկայում են՝ «90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիեւը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ` Մեղրին Ղարաբաղի դիմաց»:

«Այդ նյութն ինչի՞ մասին էր, նրա մասին էր, ինչի մասին ես վերջերս խոսեցի եւ դա դարձավ առիթ, որ ես նախկին երեք նախագահներին բանավեճի հրավիրեմ։ Ըստ էության, այդ ամբողջ նյութն այդ բանավեճի մասին էր։ Եվ ես նույնիսկ չեմ ալարել, մի մեջբերում եմ արել այդ փաստաթղթից, որը հիմա ուզում եմ կարդալ։ Ասում է՝ փոխպետքարտուղար Թալբոթն արձագանքել է՝ այդ տարբերակը կարող է շեղել հակամարտող կողմերին Մինսկի խմբի առաջարկներից, և ոչ թե լուծել, այլ՝ է’լ ավելի խճճել խնդիրը։ Աշխարհի տարբեր անկյուններում փորձը ցույց է տալիս, որ սահմանների փոփոխությունը նման է Պանդորայի արկղ բացելուն. Ղարաբաղի դեպքում այն լավագույն դեպքում փակուղի կմտցնի հարցը, վատագույն դեպքում՝ կհանգեցնի բռնությունների»։

Ըստ Փաշինյանի՝ այս մեջբերումն այն մասին է, որ 1999 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողն ասում է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի առանց սահմանների փոփոխության։ Փաշինյանն ասաց, որ դա այն է, ինչի մասին ինքն էլ է ասել։ «Երկրորդ դիտարկումը, որի մասին տասնյակ անգամներ ասել եմ՝ առաջարկվում է Մեղրին տալ, Ղարաբաղը վերցնել։ Իմ թեզը ո՞րն է՝ եթե դուք ասում եք, որ իրենք Ղարաբաղը չեն ճանաչել Ադրբեջանի կազմում, բա ինչո՞ւ եք ՀՀ ինքնիշխան տարածքի մասը տալիս Ադրբեջանին, որ Ղարաբաղը վերցնեք»,- ասաց նա։

Փաշինյանը հավելեց, որ այլեւս բանավեճի չի հրավիրում երեք նախագահներին, քանի որ բանավիճելու թեմա չկա արդեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031