«Եթե մենք, ասենք, մեկ ուղեւորությունը 150 դրամ ու վաղը ստեղծենք իրավիճակ, որ մարդը ստիպված լինի տրանսպորտ փոխել, Ա-ից Բ հասնելու համար` իրապես կստացվի 300 դրամը, որի մասին այսքան մեր ընդդիմությունը խոսում է: Դրա համար էլ մենք սահմանել ենք ոչ թե բացառապես 150 դրամ, այլ ասել ենք՝ փաթեթները ոնց կան, այդպես էլ մնում են: Բայց մեկ ուղեւորության արժեք է պետք, որը սահմանում ենք 150 դրամ… 100 դրամը դառնում է 150 դրամ…»,- Երեւանի քաղաքապետարանում ճեպազրույցի ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Նա նշեց, որ երթուղիների երկարության կրճատում չի լինելու. «Դա հորինվածք է, չկա նման բան»: Հավելեց, որ բանկային քարտով մեկ օրվա կտրվածքով շուրջ 50000 վճարում է տեղի ունեցել, բայց չբացառեց, որ կան տեխնիկական խնդիրներ: Սուրեն Գրիգորյանը ասաց նաեւ, որ միանշանակ չեն կարող պատասխանել՝ ի վերջո ուղեվարձը բոլորի համար թանկանում է, թե էժանանում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ