«Ցեղասպանության ժխտումը կամ ուրացումը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարք է։ Ցեղասպանության փաստն անքննելի է եւ անժխտելի։ Ընդհանրապես զարմանալ կարելի է, թե ինչպե՞ս որեւէ մեկին կարելի է մեղադրել ցեղասպանությունն ուրանալու մեջ, երբ նա երեւույթի մասին խոսելիս ասում է՝ ցեղասպանություն»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր հայտարարություններին։
Նա նշեց, որ իր ասածը հետեւյալի մասին է․ «Ցեղասպանությունն արդյոք մեզ չպե՞տք է դրդի, որ մենք մի հատ էլ անդրադառնանք աշխարհն ընկալելու մեր բանաձեւերին։ Մենք կարո՞ղ է իրողությունները՝ դարասկզբին էլ, դարի վերջում էլ, այսօր էլ, կարո՞ղ է՝ ճշգրիտ չենք ընկալում, կարո՞ղ է մենք չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին ինչ-որ քաջալերումների եւ խրախուսումների վրա, կարո՞ղ է՝ լավ չենք հաշվարկում այդ ազդակների նկատմամբ մեր վերաբերմունքը։ Իսկ կարո՞ղ է պարզվի, որ ինչ-որ շրջանակներ մեր ինչ-որ ցավոտ կետեր կարողացել եւ կարողանում են օգտագործել մեր հայրենիքում՝ ՀՀ-ում մեր անկախ, ինքնիշխան պետություն ունենալն անհնարի դարձնելու համար։ Ես պատասխանի իմ տարբերակն ունեմ»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ