Լրահոս
Օրվա լրահոսը

Քննադատությունն այն մասին է, թե ինչո՞ւ եք Հայոց Ցեղասպանության ուրացումը առաջնահերթություն դարձնում. Մարուքյան

Հունվար 31,2025 14:12

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Արսեն Թորոսյանը պնդում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման օրակարգը չպետք է լինի արտաքին քաղաքականության առաջնահերթություն՝ փորձելով դա ներկայացնել այնպես, կարծես ժողովրդի քննադատությունն ուղղված է հենց այս դիրքորոշման դեմ։ Ի՞նչ նորություն։

Հայոց ցեղասպանության ճանաչումը արդեն շուրջ հինգ տարի արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ։

Իմ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2023 թվականի ապրիլ ամսից Հայաստանի կառավարությունը սկսել է վարել Հայոց ցեղասպանության ուրացման ինստիտուցիոնալ քաղաքականություն։ Մենք դատապարտում ենք հայ ժողովրդի դեմ իրականացված ոճրագործությունը կասկածի տակ դնելուն ուղղված քայլերը։

Հետևաբար՝ քննադատությունն այն մասին չէ, թե ինչո՞ւ ճանաչումն առաջնահերթություն չեք դարձնում այլ, թե ինչո՞ւ եք Հայոց Ցեղասպանության ուրացումը առաջնահերթություն դարձնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031