Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է երրորդ երկրների ուժերի ներկայացուցիչներ սահմանի երկայնքով չկիրառել․ Նիկոլ Փաշինյան

Հունվար 31,2025 13:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սահմանազատման պրոցեսը 2024 թվականին շատ առարկայացավ, մենք Ադրբեջանի հետ առաջին երկկողմ միջպետական թուղթն ունենք»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում կողմերը կենտրոնանալու են Վրաստանի սահմանից մինչեւ Իրանի սահման՝ ՀՀ-Ադրբեջան սահմանի սահմանազատման աշխատանքներին։

«Խաղաղության պայմանագրի հետ կապված նոր ասելիք չկա, արդեն ասել եմ, որ նախագծում առկա 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են, երկու չհամաձայնեցված կետ կա, երկուսի մասով էլ ՀՀ-ն առաջարկել է լուծումներ։ Դրանցից մեկը վերաբերում է երրորդ երկրների ուժերի ներկայացուցիչներ սահմանի երկայնքով չկիրառելուն։ Եվ մենք առաջարկում ենք դա կիրառել սահմանի սահմանազատված հատվածների նկատմամբ։ Նաեւ կա միջազգային ատյաններից իրավական վեճերը հետ կանչելու թեման, որը որոշակի հանգամանքներում եւ պայմաններում մեզ համար կարող է ընդունելի լինել։ Մենք պետք համոզվենք, որ ոչ միայն միջազգային ատյաններում ենք որեւէ բան հետ կանչում, այլեւ այդ վեճերից հրաժարվում ենք ընդհանրապես»,- ասաց Փաշինյանը։

Նա ասաց, որ դեմ չեն Ադրբեջանի հետ անխոչընդոտ հաղորդակցվելուն, բայց անխոչընդոտ չի նշանակում ՀՀ իրավազորության շրջանցումով։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031